«Տարօրինակ դեպքեր» կամ Առեղծվածային իրադարձություններ[6] (անգլ.՝ Stranger Things), ամերիկյան գերբնական սարսափ վեբ-հեռուստասերիալ, ստեղծված Դաֆեր եղբայրների կողմից[7]։ Սցենարի հեղինակները և ռեժիսորները Մեթ և Ռոս Դաֆերներն են։ Գլխավոր պրոդյուսերը Շոն Լևին է[8]։ Գլխավոր դերերում են Վայնոնա Ռայդերը, Դեյվիդ Հարբորը, Ֆին Վուլֆհարդը, Միլլի Բոբբի Բրաունը, Գեյթեն Մատարացոն, Քալեբ Մաքլաֆլինը, Սեյդի Սինկը, Նատալիա Դայերը, Չարլի Հիթոնը, Քարա Բուոնոն և Մեթյու Մոդինը։ Պատմությունը հետևում է փոքր տղայի անհայտացումը և տելեկինետիկ աղջկան, ով օգնում է տղայի ընկերներին գտնել նրան։ Միաժամանակ տղայի մեծ եղբայրը և քաղաքի ոստիկանապետը նույնպես իրենց հետազոտություններն են կատարում[9][10]։ Գործողությունները տեղի են ունենում 1980-ական թվականների Ինդիանայում։ Այս սերիալը լույս է տեսել 2016 թվականի հուլիսի 15-ին Նեթֆլիքսում։ Այն ստացել է դրական գրախոսություններ։ Երկրորդ եթերաշրջանը թողարկվել է 2017 թվականի հոկտեմբերի 27-ին։ 2017 թվականի դեկտեմբերին Նեթֆլիքսը պատվիրեց երրորդ եթերաշրջանը, որի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 4-ին։ Սառա Բուոնոն, ով կերտում է Նենսիի և Մայքի մոր դերը, իր հարցազրույցում նշել է, որ չորրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվելու են 2019 թվականի հոկտեմբերին[11]։ Դաֆեր եղբայրները նշել են, որ հեռուստասերիալի համար նախատեսված է չորս կամ հինգ եթերաշրջան։
Արագ փաստեր Տարօրինակ դեպքեր, Ժանր ...
Տարօրինակ դեպքեր |
---|
|
Ժանր | գիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում, coming-of-age television program?[1], սարսափ հեռուստասերիալ և հեռուստադրամա |
---|
Թեմա | Զուգահեռ իրականություն, Հոգեգործոն, Հրեշներ, 1984 և superpower? |
---|
Ստեղծող | Մեթ Դաֆեր և Ռոս Դաֆեր |
---|
Երկիր | ԱՄՆ[2] |
---|
Լեզու | անգլերեն[2] |
---|
Ռեժիսոր | Շոն Լևի, Էնդրյու Ստենթոն, Մեթ Դաֆեր, Ռոս Դաֆեր և Richard Greenberg? |
---|
Գլխավոր դերերում | Վայնոնա Ռայդեր, Դևիդ Հարբոր, Մեթյու Մոդայն, Ֆին Վուլֆհարդ, Միլլի Բոբբի Բրաուն[3], Գեյթեն Մատարացո, Քալեբ Մաքլաֆլին, Նատալյա Դայեր, Նոա Շնափ, Չարլի Ռոս Հիթոն, Քարա Բուոնո, Շենոն Փրսեր, Ross Partridge?, Էյմի Մալինզ, Դակրե Մոնտգոմերի, Շոն Օսթին, Փոլ Ռայզեր, Սեյդի Սինկ, Ջո Քիրի, Ջո Քրեսթ, Rob Morgan?, Մայա Հոուք, Ջեյք Բյուզի, Քերի Էլվես, Brett Gelman?, John Paul Reynolds?, Al Mitchell?, Braileanu Cristina?, Փրիա Ֆերգյուսոն, Ջեյմս Քեմբել Մ․ Բաուեր, Էդուարդո Ֆրանկո, Նիկոլա Ջուրիշկո, Grace Van Dien?, Ջոզեֆ Քուին և Էմի Սեյմետց |
---|
Գործադիր պրոդյուսեր | Շոն Լևի և Karl Gajdusek? |
---|
Սցենարիստ | Ռոս Դաֆեր և Մեթ Դաֆեր |
---|
Երաժշտություն | Kyle Dixon? և Michael Stein? |
---|
Պատմվածքի վայր | Ինդիանա, Հոուկինս, Չիկագո, Upside Down?, Կամչատկայի թերակղզի և Ruth? |
---|
Գեղարվեստական աշխարհ | Տարօրինակ Դեպքերի տիեզերք |
---|
Նկարահանման վայր | Ատլանտա, Ջեքսոն, Ջեքսոն շրջան[4][5], Ալբուկերկե[4][5] և Վիլնյուս[4][5] |
---|
Եթերաշրջանների քանակ | 5 |
---|
Սերիաների քանակ | 34 |
---|
Էկրաններին է | հուլիսի 15, 2016[2]-ից |
---|
Հեռուստաալիք | Նեթֆլիքս |
---|
Ընկերություն | 21 Laps Entertainment և Նեթֆլիքս |
---|
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
---|
Պարգևներ | |
---|
Պաշտոնական կայքէջ |
Փակել