Տափավանք
From Wikipedia, the free encyclopedia
Տափավանք (քրդ.՝ Tepewank), գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառակում։ Գտնվում էր Խլաթ քաղաքից 20 կմ արևմուտք, Նազիկ լճից հարավ։
Արագ փաստեր Գյուղ, Վարչական տարածք ...
Գյուղ | ||
---|---|---|
Տափավանք | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթԲիթլիսի վիլայեթ | |
Գավառակ | Խլաթի գավառակ | |
Այլ անվանումներ | Դապավանք, Դափավանք, Թափավանք, Տապանակ, Տապավանք | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 893 մարդ (XX դարասկիզբ) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | տափավանքեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Փակել
20-րդ դարի սկզբին ուներ 873 (90 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։
1895 թվականին գյուղը կողոպտել են համիդեական հրոսակները։ 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ այն հիմնահատակ կործանվել է։ Թուրքական կոտորածներից փրկվել են մի քանի հոգի, որոնք ապաստանել են Արևելյան Հայաստանում, մնացածը զոհվել է աքսորի ճանապարհին[1]։