Տաքսա
From Wikipedia, the free encyclopedia
Տաքսա (գերմ.՝ dachshund), որսորդական շան ցեղատեսակ, որը տարբերվում է ոտքերի կարճությամբ։
Տաքսա | |
---|---|
Տեսակ | շան ցեղատեսակ |
Բնաշխարհ | Գերմանիա |
Առանձնահատկություններ | |
Դասակարգում և տեսականմուշ | |
Շուն (Canis lupus familiaris) |
Գոյություն ունեն տաքսաների մի քանի տարատեսակներ, որոնք տարբերվում են իրենց չափսերով և քաշով։ Բացի այդ, տակսաներին տարբերակում են ըստ մազածածկույթի՝ հարթ, երկար և կոշտ մազերով։
Տակսաներն ունեն բազմաթիվ երանգներ։ Առավել տարածված են սև, կարմիր, շագանակագույն, մարմարե (սև և շագանակագույն մարմար) գունավորում ունեցող տակսաները։ Հանդիպում են նաև վագրագույն և սև՝ վագրագույն բծերով, գունավորումը, որը ճանաչված չէ որպես գունավորում կինոլոգիական միջազգային ֆեդերացիայի (ԿՄՖ) կողմից։ Կոշտ մազածածկույթ ունեցող տեսակների մոտ շատ տարածված է վարազի գույնը (այլ տեսակների մեջ այն ճանաչված չէ)։ Վերջին շրջանում Ռուսաստանում և Ուկրաինայում սկսեցին հանդիպել երկար մազածածկույթ ունեցող տեսակներ, բայց նրանք նույնպես չեն ճանաչվել ԿՄՖ-ի կողմից։ Այսպիսի գունավորում ունեցողների հետ աշխատանքներ է կատարվում UCI շրջանակներում։