Տեսաբլոգ
From Wikipedia, the free encyclopedia
Տեսաբլոգ (կարճ վլոգ, անգլ.՝ vlog, video blog-ից կամ video log) բլոգի ձև, որի մեջ ինֆորմացիայի հիմնական աղբյուր է հանդիսանում տեսանյութը[1] :
Տեսաբլոգը հանդիսանում է վեբ-հեռուստատեսության ձև։ Տեսաբլոգների մեջ գրառումները համատեղվում են ներկառուցված տեսանյութ կամ տեսակապ տեքստի աջակցությամբ, նկարներով կամ այլ մետատվյալներով։ Գրառումները կարող են ստեղծվել մեկ բլոկի ձևով կամ կազմված լինեն մի քանի մասից։ Տվյալ տեսակի տեսանյութի տարածման հիմնական աղբյուրը հանդիսանում է ՅուԹյուբը։ Տեսաբլոգները հաճախ օգտագործվում են վեբ-սինդիկացիայի[en] տեսանյութի՝ համացանցում տարածման համար, օգտագործելով սինդիկացիայի ձևերը (RSS կամ Atom) ավտոմատ ագրեգացիայի և հեռախոսներով ու համակարգիչներով դիտելու համար (դիտել «հաղորդում»)։