քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Տեստոստերոն, մարդու և բարձրակարգ ողնաշարավորների արական սեռական հորմոն։ Արտադրվում է հիմնականում սերմնարաններում։ միական կառուցվածքով ստերոիդ է։ Անգույն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ , ջրում վատ է լուծվում, օրգանական լուծիչներում՝ լավ (առաջին անգամ բյուրեղային վիճակում ստացվել է 1935 թվականին, ցուլի ամորձիներից)։ Տղամարդու արյան մեջ տեստոստերոնի բնականոն քանակությունը 0,5—0,6 մկգ/100 մլ է, կանանցը՝ 0,12 մկգ/100 մլ։ Հասուն տղամարդու օրգանիզմում օրական արտադրվում է 15 մգ տեստոստերոն։ Տեստոստերոնը խթանում է արական սեռական օրգանների և երկրորդային սեռական հատկանիշների զարգացումը։
Տեստոստերոն | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | (8R,9S,10R,13S,14S,17S) - 17-հիդրօքսի-10,13-դիմեթիլ- 1,2,6,7,8,9,11,12,14,15,16,17- դոդեկահիդրոցիկլոպենտա[a]ֆենանտրեն -3-ոն |
Քիմիական բանաձև | C₁₉H₂₈O₂ |
Մոլային զանգված | 4,8E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Հալման ջերմաստիճան | 155 °C °C |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 58-22-0 |
PubChem | 6013 |
EINECS համար | 200-370-5 |
SMILES | CC12CCC3C(C1CCC2O)CCC4=CC(=O)CCC34C |
ЕС | 200-370-5 |
ChEBI | 5791 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Տղամարդու մոտ տեստոստերոնն ունի կարևոր նշանակություն արական վերարտադրողական օրգանների հյուսվածքների՝ սերմնարանների և շագանակագեղձի, ինչպես նաև երկրորդային սեռական հատկանիշների՝ ավելացող մկանային և ոսկրային զանգվածի, մարմնի մազերի աճի, ձևավորման մեջ[2]։ Տեստոստերոնը նաև կարևոր է առողջության և նորմալ կենսագործունեության[3], ինչպես նաև օստեոպորոզի կանխարգելման համար[4]։
Հասուն տղամարդու մոտ տեստոստերոնի մակարդակը 7-8 անգամ ավելի մեծ է, քան հասուն կնոջ մոտ[5]։ Քանի որ տղամարդու օրգանիզմում տեստոստերոնի նյութափոխանակությունը ավելի արտահայտված է, քան կանանց օրգանիզմում, դրա օրական արտադրությունը տղամարդու օրգանիզմում 20 անգամ ավելի է[6][7]։ Կանայք ավելի զգայուն են հորմոնի նկատմամբ[8]։ Տեստոստերոնն առկա է համարյա բոլոր ողնաշարավորների մոտ։ Ձկների մոտ սինթեզվում է մի փոքր տարբերվող 11-կետոտեստոստերոն[9]։ Միջատների մոտ անալոգ միացությունը էկդիզոնն է[10]։ Ամենուր հանդիպող ստերոիդներից կարելի է ենթադրել որ սեռական հորմոններն ունեն վաղ էվոլյուցիոն պատմություն[11]։
Բժշկության մեջ տեստոստերոնը օգտագործվում է տղամարդկանց սեռական գեղձերի ֆունկցիայի անբավարարության, կանանց դաշտանադադարի (կլիմաքս) խանգարումների դեպքում և որոշ ուռուցքների բուժման նպատակով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.