![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/15/Tetracycline_skeletal.svg/langhy-640px-Tetracycline_skeletal.svg.png&w=640&q=50)
Տետրացիկլին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Տետրացիկլին, վաճառքային անվանումն է Սումիցին, հակաբիոտիկ, որն օգտագործվում է բազմաթիվ ինֆեկցիաներ բուժելու նպատակով[1]։ Դրանք ներառում են խոլերան, հասարակ ակնեն, խոլերան, բրուցելոզը, ժանտախտը, մալարիան և սիֆիլիսը[1]։ Այն օգտագործվում է պերօրալ[1]։
![]() | |
Կլինիկական տվյալներ | |
Օգտագործման եղանակներ | Պերօրալ |
Ֆարմակոկինետիկ տվյալներ | |
Կենսամատչելիություն | 75% |
Նյութափոխանակություն | Չի նյութափոխանակվում |
Կիսատրոհման պարբերություն | 8–11 ժամ, 57–108 ժամ (երիկամային անբավարարություն) |
Դուրսբերում | Մեզով (>60%), կղանքով |
Նույնացուցիչներ | |
CAS համար | 60-54-8 |
PubChem CID | 643969 |
DrugBank | DB00759 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.000.438 ![]() |
Քիմիական և ֆիզիկական տվյալներ | |
Մոլային զանգված | 444.435 g/mol |
Կողմնակի ազդեցություններից են սրտխառնոցը, լուծը, ցանը և ախորժակի կորուստը[1]։ Այլ կողմնակի ազդեցություններից են ատամների թերի զարգացումը մինչև 8 տարեկան երեխաների կողմից օգտագործվելու դեպքում, երիկամի հետ կապված խնդիրները և արևայրուքի հեշտ առաջանալը[1]։ Հղիության ընթացքում օգտագործելը կարող է վնասել երեխային[1]։ Տետրացիկլինը տետրացիկլինների խմբի դեղորայք է[1]։ Այն խանգարում է բակտերիաների սպիտակուց արտադրելու ֆունկցիան[1]։
Տետրացիկլինը պատենտավորվել է 1953 թվականին և սկսվել է օգտագործվել 1978 թվականին[2]։ Այն ԱՀԿ-ի հիմնական դեղերի ցուցակում է որպես ամենաանվտանգ և արդյունավետ դեղամիջոցներից մեկը[3]։ Տետրացիկլինը կարող է օգտագործվել որպես ունիվերսալ դեղորայք[1]։ Զարգացող երկրներում արժեքը 0.35$-ից 1.78$ է՝ բուժման մեկ կուրսի համար[4]։ ԱՄՆ-ում բուժման մեկ կուրսի արժեքը 25$-ից քիչ է[5]։ Տետրացիկլինը ստանում են Streptomyces տիպի բակտերիաներից[1]։