Տերենտիուս
From Wikipedia, the free encyclopedia
Պուբլիուս Տերենտիուս (լատին․՝ Publius Terentius Afer, մ.թ.ա. 195 (կամ 185) - 159), հանդիսանում է հռոմեական կատակերգության երկրորդ խոշորագույն ներկայացուցիչը Պլավտոսից հետո։ Հռոմեական գրականության վաղ շրջանի այս ականավոր դեմքի մասին կենսագրական տեղեկությունները շատ քիչ են։ Իր մասին հեղինակը որոշ տեղեկություններ է հաղորդում իր կատակերգությունների մեջ։ Ավելի շատ տեղեկություններ է տալիս պատմաբան Սվետոնիուսը իր «Գրականության պատմության» այն հատվածում, որ կոչվում է «Vita Terenti» («Տերենտիուսի կյանքը»)։ Դա պահպանվել է հռոմեական պատմաբան Դոնատոսի աշխատության մեջ. հետևաբար Տերենտիուսի կենսագրության միակ և հիմնական աղբյուրը հանդիսանում է Դոնատոսը։
Տերենտիուս լատին․՝ P. Terentius Afer | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան մ. թ. ա. 190 և ոչ ուշ քան մ. թ. ա. 185 |
Ծննդավայր | Կարթագեն, Բյուզանդական կայսրություն |
Վախճանվել է | մ. թ. ա. 159 |
Վախճանի վայր | Ստիմֆալիա, Sikyona Municipality, Corinthia, Պելոպոնես, Հունաստան |
Մասնագիտություն | կատակերգակ, բանաստեղծ, գրող և դրամատուրգ |
Լեզու | լատիներեն |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Ժանրեր | կատակերգություն[1] |
Ուշագրավ աշխատանքներ | Adelphoe?, Andria?, Eunuchus?, Heauton Timorumenos?, Hecyra? և Phormio? |
Տերենտիուս Վիքիքաղվածքում | |
Publius Terentius Afer Վիքիպահեստում |
Այդ աղբյուրից երևում է, որ Տերենտիուսը ծնվել է Կարթագենում և դրա համար նա կոչվում էր Աֆեր, այսինքն աֆրիկացի։ Ծննդյան ճիշտ ժամանակի մասին ոչինչ հայտնի չէ. նրան համարում են հասակակից Սկիպիոին, հետևաբար ծնված 185 թվականին, իսկ այլները՝ 195 կամ 190 թվականներին։ Նա եղել է ոչ հույն, ոչ հռոմեացի, այլ բարբարոս, ինչպես հռոմեացիները հետևելով հույներին՝ անվանում էին օտարներին։ Փոքր հասակում նրան ամենայն հավանականությամբ որպես ստրուկ բերել են Հռոմ, իսկ թե երբ նույնպես հայտնի չէ։ Հռոմում նա որպես ստրուկ ընկնում է սենատոր Տերենտիուս Լուկանոսի մոտ։ Հռոմեական սովորության համաձայն ստրուկները բացի իրենց իսկական անուններից, կրում էին նաև իրեն տիրոջ անունը, ըստ այդմ էլ ստրուկ Պուբլիուսը վերանվանվում է Տերենտիուս։ Աչքի ընկնելով իր ստեղծագործական տաղանդով նա կապ է հաստատում ժամանակի հռոմեական ազնվապետական լիբերալ մտավորականության, այն գրական խմբակի հետ, որը գլխավորում էր Պուբլիուս Կորնելիուս Սկիպիո Եմելիան Աֆրիկացին։ Ահա գրական այս խմբակի մեջ են մշակվում Տերենտիուսի քաղաքական, հասարակական, գրական-գեղագիտական հայացքները։ Տերենտիուս նույնպես հռոմեական ազնվականության սովորության համաձայն մեկնել է Հունաստան, սակայն ոչ վաղ երիտասարդական հասակում, այլ այն ժամանակ, երբ արդեն ավարտել էր իր գրական ուղին և Հռոմում արդեն ճանաչված էր ու համբավ էր վայելում որպես դրամատուրգ։ Հունաստանից նա այլև չի վերադառնում Հռոմ, որովհետև (մ.թ.ա. 159) մահանում է Արկադիայի նահանգում, իսկ ըստ հռոմեական այլ պատմաղբյուրների, իբր թե Հռոմ վերադառնալիս խեղդվել է ծովում և որ նա իր հետ բերում էր Մենանդրոսի 108 կատակերգության թարգմանությունը, որ կատարել էր ինքը Տերենտիուսը։