Տիբերինա կղզի
From Wikipedia, the free encyclopedia
Տիբերինա կղզի (իտալ.՝ Isola Tiberina, լատին․՝ Insula Tiberina), կղզի Տիբեր գետում։ Տեղակայված է Տիբերի հարավային արմունկում։ Կղզին ունի նավի տեսք, երկարությունը կազմում է 270 մետր, իսկ լայնությունը՝ 67 մետր։ Հնուց ի վեր այն երկու կողմերից միացած է կամուրջներով։ Այստեղ է գտնվել Ասկլեպիոսի տաճարը, որին կից հետագայում կառուցվել է հիվանդանոց։