From Wikipedia, the free encyclopedia
Տիհոմիր Օրեշկովիչ (խորվ.՝ Tihomir Orešković, հունվարի 1, 1966[1][2], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ դեղագործական արդյունաբերության մենեջեր և քաղաքական գործիչ, 2016 թվականի հունվարի 22-ից հոկտեմբերի 19-ը եղել է Խորվաթիայի վարչապետը։
Տիհոմիր Օրեշկովիչ | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | ՄաքՄաստեր համալսարան |
Մասնագիտություն՝ | գործարար, քաղաքական գործիչ և ձեռնարկատեր |
Ծննդյան օր | հունվարի 1, 1966[1][2] (58 տարեկան) |
Ծննդավայր | Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | Խորվաթիա |
Կրթություն է ստացել քիմիայի բնագավառում՝ 1989 թվականին Կանադայում ավարտելով Մաքմասթերի համալսարանը։ 1991 թվականին ստացել է գործարար վարչարարության մագիստրոսի աստիճան։ 1992 թվականից մասնագիտորեն կապված է դեղագործական արդյունաբերության հետ։ Աշխատել է Eli Lilly and Company-ում (Կանադա), զբաղվելով ֆինանսներով և միջազգային շփումներով, այնուհետև եկել է պետական կառավարման մարմինների հետ հարաբերությունների և տնտեսական հարցերի պատասխանատու տնօրենի պաշտոնին։ Ավելի ուշ աշխատել է որպես փոխնախագահ Novopharm զարգացման և ֆինանսական տնօրեն։ 2009 թվականին նա միացել է Խորվաթիայի PLIVA կորպորացիայի, որպես տարածաշրջանային ֆինանսների տնօրեն և ապա գլխավոր գործադիր տնօրեն։ Հետագայում աշխատել է հարակից կազմակերպչական ընկերության Teva դեղագործական արդյունաբերությունում
2015 թվականի դեկտեմբերի 23-ին «խորվաթական Ժողովրդավարական համագործակցություն» և «անկախ ցուցակների կամուրջ» կուսակցությունների առաջնորդներն առաջարկել են Տիhոմիր Օրեշկովիչին՝ որպես այդ կուսակցությունների թեկնածու, որոնք խորհրդարանական մեծամասնություն են կազմում Խորվաթիայի վարչապետի պաշտոնում։ Նույն օրը Կոլինդա Գրաբար Կիտարովիչը նրան նշանակել է այդ պաշտոնում՝ հանձնարարելով նոր կառավարության ձևավորումը։ Կառավարության կազմի որոշումը տևել է գրեթե մեկ ամիս։ 2016 թվականի հունվարի 22-ին խորվաթ սաբորը քվեարկել է իր կառավարությանը վստահության քվե հայտնելու օգտին՝ 83 պատգամավոր կողմ, 61-ը՝ դեմ, 5-ը ձեռնպահ է մնացել[3]։
Ամուսնացել է Սանյա Դույմովիչ-Օրեշկովիչի հետ, ունի երկու դուստր և երկու որդի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.