Տիգրան Ա (Արտաշեսյան արքայատոհմ)
From Wikipedia, the free encyclopedia
Տիգրան Ա, (մ.թ.ա. 115–ից մ.թ.ա. 95), Մեծ Հայքի Արտաշեսյան թագավոր մոտ մ.թ.ա. 115 թվականից։ Արտաշես Ա–ի որդին։ Հաջորդել է ավագ եղբորը՝ Արտավազդ Ա–ին։ Մովսես Խորենացին նրան հիշատակում է Տիրան անունով։
Տիգրան Ա | |
---|---|
Մեծ Հայքի Արքա | |
Տիգրան Ա | |
Իշխանություն | մ.թ.ա. 115-մ.թ.ա. 95 |
Ծնվել է՝ | մ.թ.ա. 2-րդ դար |
Մահացել է՝ | մ. թ. ա. 95 |
Հաջորդող | Տիգրան Բ |
Տոհմ | Արտաշեսյան |
գերիշխան | |
Հայր | Արտաշես Ա |
Մայր | Սաթենիկ |
Երեխաներ | Տիգրան Բ, Գուրաս |
Տիգրան Ա–ի գործունեության վերաբերյալ տեղեկությունները սակավ են ու կցկտուր։ Հայտնի է, որ Արտաշես Ա–ի օրոք վարել է Հայաստանի արևմտյան զորավարությունը։ Արտավազդ Ա–ի հետ դավով սպանել է կրտսեր եղբորը՝ քրմապետ Մաժանին։ Անզավակ Արտավազդ Ա–ի օրոք կարգվել է գահաժառանգ։ Տիգրան Ա գահակալել է համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանում։ Ապահովելով երկրի անկախությունն ու անվտանգությունը՝ զարկ է տվել տնտեսական զարգացմանը, հատել դրամներ։
Տիգրան Ա–ի անունով պահպանվել են պղնձյա դրամներ, որոնց մի երեսին դրոշմված է նրա դիմանկարը՝ հայկական թագով, դեմքով դեպի ձախ, իսկ հակառակ երեսին՝ կենաց ծառի, Արամազդ աստծո պատկերները։ Ըստ ավանդության, Տիգրան Ա մահացել է ճանապարհորդության ժամանակ։ Նրան հաջորդել է որդին՝ գերությունից ազատված Տիգրան Մեծը։