Տիֆի վակցինա
From Wikipedia, the free encyclopedia
Տիֆի պատվաստանյութերը կանխում են որովայնային տիֆը[1]։ Մի քանի տեսակներ լայնորեն կիրառելի և հասանելի են՝ տիֆի կոնյուգացված պատվաստանյութը, Ty21a (դա կենդանի պատվաստանյութ է, որը տրվում է ներքին ընդունման եղանակով՝ օրալ, բերանացի) և Vi պատիճավորված պոլիսախարիդային պատվաստանյութը[1]։ Նրանք մոտ 30-իվ 70%-ով արդյունավետ է առաջին երկու տարիների ընթացքում, կախված կոնկրետ պատվաստանյութից[2]։ Vi-rEPA պատվաստանյութի արդյունավետությունը ցուցադրվել է երեխաների շրջանում[2]։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առաջարկում է պատվաստում բոլոր այն շրջանների երեխաներին, որտեղ այդ հիվանդությունը տարածված է[3]։ Հակառակ դեպքում, նրանք խորհուրդ են տալիս պատվաստել բարձր ռիսկային խմբերի անձանց[3]։ Պատվաստումները քարոզելը նաև կարող է օգտագործվել հիվանդության բռնկումների վերահսկման նպատակով[3]։ Կախված պատվաստանյութից, լրացուցիչ չափաբաժինները խորհուրդ են տրվում յուրաքանչյուր 3-ից 7 տարի ժամկետով[3]։ ԱՄՆ-ում պատվաստանյութը խորհուրդ է տրվում միայն կիրառել բարձր ռիսկ ունեցող այնպիսի անձանց մոտ, ինչպիսիք են ճանապարհորդները, ովքեր գնում են այն շրջանները, որտեղ այդ հիվանդությունը տարածված է[4]։
Ներկայիս պատվաստանյութերը շատ անվտանգ են[5]։ Աննշան կողմնակի ազդեցություններ կարող են առաջանալ ներարկման տեղում[5]։ Ինյեկցիոն (ներարկվող) պատվաստանյութը անվտանգ է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպքում և ներքին ընդունման պատվաստանյութը (օրալ, բերանացի) կարող է օգտագործվել այնքան ժամանակ, քանի դեռ ախտանիշները առկա չեն[5]։ Թեև չի հետազոտվել հղիության ընթացքում, սակայն ոչ կենդանի պատվաստանյութը համարվում է ավելի անվտանգ, իսկ կենդանի պատվաստանյութը խորհուրդ չի տրվում կիրառել[5]։
Առաջին անգամ տիֆի պատվաստանյութը մշակվել 1896 թ․ Ալմորթ Էդվարդ Ռայթի, Ռիչարդ Պֆեյֆերի և Վիլհելմ Կոլլի կողմից[6]։ Ներկայումս կողմնակի ազդեցությունների պատճառով նոր դեղաձևեր են առաջարկվում[7]։ Տիֆի պատվաստանյութը ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում, առավել արդյունավետ և անվտանգ դեղամիջոցներ են՝ անհրաժեշտ առողջապահության համակարգում[8]։ Մեծածախ արժեքը զարգացող երկրներում կազմում է մոտ 4.44 ԱՄՆ դոլար 2014 թվականի դրությամբ[9]։ ԱՄՆ-ում նրանք արժեն 25-50 ԱՄՆ դոլար[10]։