![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/37/The_Electric_Tokamak.jpg/640px-The_Electric_Tokamak.jpg&w=640&q=50)
Տոկամակ
From Wikipedia, the free encyclopedia
Տոկամակը (ռուս.՝ токамак тороидальная камера в магнитных катушках, թարգմանաբար՝ տորաձև միջարկղ մագնիսական կոճերում[1]) մեքենա է, որ կարկանդակաձև (տորсտաձև) մագնիսական դաշտ է ստեղծում պլազման սահմանափակելու համար։ Այն մագնիսական սահմանափակման քանի գործիքներից մեկն է և ամենահետազոտված թեկնածուներից մեկը վարած ջերմամիջուկային ֆուզիոնի ուժ արտադրելու համար։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/37/The_Electric_Tokamak.jpg/640px-The_Electric_Tokamak.jpg)
Տոկամակը նախագծել են խորհրդային գիտնականներ Իգոր Եվգենևիչ Տամը և Անդրեյ Սախարովը 1950-ականներին(ովքեր ներդաշնակվել էին Օլեգ Լավրենտիևի բնագիր մտքով[2]):
Տոկամակը հատկանշվում է պտտվող (ազիմուտական) համաչափությամբ և պլազմածին էլեկտրական հոսանքների օգտագործմամբ՝ կայուն հավասարակշռության համար մագնիսական դաշտի պարուրաձև բաղադրիչը առաջացնելու համար։ Սա կարելի է հակադրել մեկ այլ կարկանդակաձև մագնիսական սահմանափակման գործիքի հետ՝ աստղարարի (ստելարատորի) հետ, որը մի դիսկրիտ (օր.՝ հինգ-ծալ) պտտողական համաչափություն ունի, և որտեղ բոլոր սահմանափակող մագնիսական դաշտերը արտաքին կոճերով են առաջացվում, պլազմայի միջից չնչին էլեկտրական հոսանք թուլատրելով։