Տոնաշեն - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Տոնաշեն.

Տոնաշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղ
Տոնաշեն
Երկիր
 
Արցախ
ՇրջանՄարտակերտի
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն79[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունտոնաշենցի
Ժամային գոտիUTC+4
##Տոնաշեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Տոնաշեն, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանի Մադաղիս գյուղի համայնքի կազմում՝ շրջկենտրոնից 41 կմ հյուսիս-արևմուտք՝ 800 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 1531 հեկտար։ Զբաղվում են անասնապահությամբ և երկրագործությամբ։ Ունի տարրական դպրոց։ Արցախյան ազատամարտի ժամանակ գյուղից զոհվել է մեկ ազատամարտիկ[2]։ Տոնաշեն համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի վտակը։ Համայնքը լեռնային է, ունի 1208.96 հա տարածք, որից 328.51 հա գյուղատնտեսական նշանակության, 810.21 հա անտառային հողեր։

Պատմամշակութային հուշարձաններ

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ եկեղեցի (միջնադար), գյուղատեղի «Մեծ թթոտ» (միջնադար), խաչքար (13-րդ դար), աղբյուր (13-րդ դար), «Կոտրած եղցի» եկեղեցի (13-րդ դար), Երից Մանկանց (1691 թվական), գերեզմանոց (12-13-րդ դարեր), ամրոց «Ջրաբերդ» (7-18-րդ դարեր), հաշվառված է 62 հուշարձան։

Ծանոթագրություններ

  1. Population of Nagorno-Karabakh Republic (2005)
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 633։

Աղբյուրներ

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թվական

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Տոնաշեն
Listen to this article