From Wikipedia, the free encyclopedia
Տոշիհիդե Մասկավա (ճապ.՝ 益川 敏英, փետրվարի 7, 1940[1][2][3][…], Նագոյա, Ճապոնիա - հուլիսի 23, 2021[4][5], Կիոտո, Ճապոնիա), ճապոնացի ֆիզիկոս-տեսաբան, աշխատել է Տոկիոյի համալսարանում։ 2008 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է համատեղ Մակոտո Կոբայաշիի հետ, «խախտված սիմետրիայի հայտնաբերման համար, որը կանխատեսել է քվարկերի առնվազն երեք ընտանիքների գոյությունը բնակությունում»։ Այդ տարվա մրցանակի մյուս կեսը ստացել է Յոիչիրո Նամբուն, այլ հայտնագործության համար[11]։
Տոշիհիդե Մասկավա 益川 敏英 | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7, 1940[1][2][3][…] Նագոյա, Ճապոնիա |
Մահացել է | հուլիսի 23, 2021[4][5] (81 տարեկան) Կիոտո, Ճապոնիա բնական մահով |
Քաղաքացիություն | Ճապոնիա և Ճապոնական կայսրություն |
Մասնագիտություն | ֆիզիկոս-տեսաբան, պրոֆեսոր և ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Տոկիոյի համալսարան, Kyoto Sangyo University?, Նագոյայի համալսարան, Կիոտոյի համալսարան և Kobayashi-Maskawa Institute for the Origin of Particles and the Universe? |
Գործունեության ոլորտ | տարրական մասնիկների ֆիզիկա |
Անդամակցություն | Ճապոնական ակադեմիա և Science Council of Japan? |
Ալմա մատեր | Նագոյայի համալսարան |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ճապոներեն |
Գիտական ղեկավար | Սյոիտի Սակատա |
Պարգևներ | |
Toshihide Masukawa Վիքիպահեստում |
1962 թվականին ավարտել է Նագոյայի համալսարանը, իսկ 1967 թվականին նույն համալսարանում ստացել է դոկտորի կոչում։ Այս պահին հանդիսանում է Կիոտոյի և մասնավոր Կիյոտո Սանգյո համալսարանների պրոֆեսոր։
Հանդիսանում է հայտնի «CP-սիմետրիայի խախտում» հոդվածի համահեղինակ (1973)[12], որը նա գրել է Մակոտո Կոբայաշիի հետ, 2007 թվականի դրությամբ հոդվածը երրորդն էր նրան հղումների թվով բարձր էներգիայի ֆիզիկայի բնագավառում[13]։ Այս աշխատությունում դուրս է բերվում Կիբոբոյի-Կոբայաշիի-Մասկավայի մատրիցան, որը բացահայտում է քվարկերի խառնման պարամետրները։
Հոդվածում առաջ քաշված վարկածը հիմնավորել է քվարկերի երրորդ սերնդի գոյությունը, որը հիմնավորվել է փորձով չորս տարի անց b-քվարկի հայտանբերումով։
Տոշիհիդե Մասկավան մահացել է 2021 թվականի հուլիսի 23-ին Կիոտոյում, լնդերի քաղցկեղից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.