Տորդեսիլյասի պայմանագիր
From Wikipedia, the free encyclopedia
Տորդեսիլյասի պայմանագիր (իսպ.՝ Tratado de Tordesillas, պորտ.՝ Tratado de Tordesilhas), Իսպանիայի և Պորտուգալիայի միջև կնքված համաձայնագիր համաշխարհային ազդեցության տիրույթները միմյանց միջև բաժանելու վերաբերյալ։ Կնքվել է 1494 թվականի հունիսի 7-ին Տորդեսիլյաս քաղաքում (Կաստիլիա)։
Տորդեսիլյասի պայմանագիր | |
---|---|
Պատրաստվել է | 1494 թվականի հունիսի 7 |
Ստորագրվել է — վայր |
Իսպանիայի կողմից` 1494 թվականի հուլիսի 2 Պորտուգալիայի կողմից` 1494 թվականի սեպտեմբերի 5-ին Տորդեսիլյաս, Կաստիլիա |
Ուժի մեջ է մտել — Պայմաններ |
1506 թվական Բաժանել նոր հայտնաբերված տարածքների նկատմամբ ունեցած առևտրային և գաղութային բոլոր իրավունքները Իսպանիայի և Պորտուգալիայի միջև, բացառությամբ` այլ եվրոպական երկրների |
Ուժը կորցրել է | 1777 թվականին, Սան-Իլդեֆոնսոյի պայմանագրով |
Ստորագրել են | Ֆերդինանդ II Արագոնացի Իզաբելլա I Կաստիլիացի Յոհան, Ավստրիայի արքայազն Ժուան II (Պորտուգալիայի թագավոր) |
Կողմեր | Պորտուգալիայի թագավորություն Կաստիլիայի թագավորություն (Իսպանիա) |
Պահվում է | Archivo General de Indias (Իսպանիա) Arquivo Nacional da Torre do Tombo (Պորտուգալիա) |
Լեզուներ | իսպաներեն պորտուգալերեն |
Իսպանիայի կողմից վավերացվել է հուլիսի 2-ին, Պորտուգալիայի կողմից՝ սեպտեմբերի 2-ին։ Հաստատվել է Հուլիոս II պապի բուլլայով 1506 թվականին։
Պայմանագիրը մշակել է այն սահմանաբաժան գիծը, որը մեկ տարի առաջ սահմանվել էր Ալեքսանդր VI պապի «Inter caetera» բուլլայով։ Սահմանագիծը, որն անցնում էր երկու բևեռների միջով և հատում էր Ատլանտյան օվկիանոսը, պորտուգալական կողմի պնդմամբ տեղափոխվել է գծից՝ անցնելով Ազորյան կղզիներից ցանկացածից 100 լիգա դեպի արևմուտք, և Կանաչ հրվանդանի կղզիներից 370 լիգա դեպի արևմուտք։ Այժմյան կոորդինատներով դա ամ. ե. 49°32’56" միջօրեականն է, կամ «պապական միջճրեականը»։ Այդ գծից արևելք ընկած ծովերն ու ցամաքը բաժին էր հասնում Պորտուգալիայի թագավորությանը, իսկ արևմուտքինը՝ Կաստիլիայի և Արագոնի թագավորությանը (Միացյալ Իսպանիային)։