Տորնադո
From Wikipedia, the free encyclopedia
Տորնադո, մթնոլորտային մրրիկ։
Առաջանում է ամպրոպային ամպերում և սև թևքի կամ կնճիթի ձևով տարածվում ներքև՝ հաճախ մինչև երկրի մակերևույթը։ Բարձրությունը կարող է հասնել 800-1500։
Տորնադոներն ունենում են.
- վերին ձագարաձև, որով միախառնվում է ամպերին,
- ներքին՝ շրջված ձագարաձև լայնացումներ։
Տարնադոյում օդը սովորաբար շարժվում է ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ, միաժամանակ պարուրաձև բարձրանում վերև՝ ձգելով փոշի և ջուր։ Օդի պտտման արագությունը վայրկյանում մի քանի տասնյակ մետր է։ Տրամագիծը չափվում է տասնյակ (ցամաքի) և հարյուրավոր (ծովերի վրա) մետրերով։ Գոյատևման ընթացքում տորնադոն անցնում է 40-60 կմ։ Ուղեկցվում է ամպրոպով, անձրևով և կարկուտով։ Կարող է մեծ ավերածություններ պատճառել։ Տորնադոն ցամաքի վրա երբեմն կոչվում է տրոմբ։