Տորֆ
From Wikipedia, the free encyclopedia
Տորֆ (գերմ.՝ torf),այրվող օգտակար հանածո,ճահճային փտած բույսերից առաջացած ամուր զանգված, կիզահող (օգտագործվում է որպես վառելիք, պարարտանյութ և տեխնիկական զանազան նպատակների համար):Առաջացել է ճահճային բույսերի բնական չորացման և առատ խոնավության ու օդի դժվարեցված ներհոսքի պայմաններում ոչ լրիվ տրոհման պրոցեսում։ Տորֆի օրգանական նյութը բաղկացած է քայքայման տարբեր աստիճաններում գտնվող բուսական մնացորդներից։ Տարբերում են թույլ քայքայված, միջին քայքայվածության և խիստ քայքայված տորֆեր։ Ըստ առաջացման պայմանների և հատկությունների՝ տորֆերը բաժանվում են.
- վերնատորֆի
- ներքնատորֆի
- միջանկյալ տիպի
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Տ.-ն ունի բարդ քիմիական կազմություն, որը որոշվում է նրա ծագման պայմաններով, բուսական մնացորդների քիմիական կազմությամբ և քայքայման աստիճանով։ Տորֆի այրվող զանգվածի տարրային կազմն է.
Տորֆը բարդ կիսադիսպերս բազմաբաղադրամաս համակարգ է, որին բնորոշ է բարձր խոնավությունը բնական տեղադրման վայրում, ծակոտկենությունը և սեղմվելիության բարձր գործակիցը։ Ս.-ի տեքստուրան միատարր է, երբեմն շերտավոր, ստրուկտուրան՝ սովորաբար թելավոր կամ պլաստիկ։ Գույնը դեղին է, կամ տատանվում է գորշից մինչև սև։ Թույլ քայքայված Տորֆը չոր վիճակում ունի փոքր խտություն, ջերմահազորդականության փոքր գործակից և գազակլանման մեծ ունակություն։
Բարձր դիսպերսայնության Տորֆը չորացնելիս առաջանում է մեխանիկական մեծ ամրություն ունեցող խիտ բեկորներ, որոնց ջերմատվությունը, 40% խոնավությամ դեպքում տատանվում է 2650-3120կկալ/կգ սահմաններում։
Տորֆի ոչ մեծ հանքավայրեր կան ՀՀ Լոռու,Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։