Տուլա
From Wikipedia, the free encyclopedia
Տուլա (ռուս.՝ Тула), քաղաք Ռուսաստանում, Տուլայի մարզի և քաղաքային շրջանի վարչական կենտրոնը[1]։ Հերոս քաղաք է։ Գտնվում է Մոսկվայից 180 կմ դեպի հարավ և տեղակայված է Ուպա գետի ափին՝ Միջին Ռուսական լեռնաշխարհում։ Քաղաք հյուսիսից հարավ ձգվում է 30 կմ է, իսկ արևմուտքից արևելք՝ 25 կմ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տուլա (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Տուլա | |||||
ռուս.՝ Тула | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Շրջան | Տուլայի շրջան | ||||
Համայնք | քաղաքային | ||||
Ներքին բաժանում | Բաժանված է 5 մասի | ||||
Առաջին հիշատակում | 1146 | ||||
Մակերես | 146 կմ² | ||||
ԲԾՄ | 170 մետր | ||||
Խոսվող լեզուներ | ռուսերեն | ||||
Բնակչություն | 487 841 մարդ (2015) | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 4872 | ||||
Փոստային ինդեքս | 300000 – 300999 | ||||
Փոստային դասիչ | 300000–300999 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 71 | ||||
Պաշտոնական կայք | tula.ru(ռուս.) | ||||
| |||||
Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է XVI դարի Նիկոնովյան տարեգրությունում՝ 1146 թվականին։ Քաղաքի տարածքում գտնվող մշակութային կոթողները թանկարժեք են և հանդիսանում են համաշխարհային մշակույթի անբաժանելի մասը։ Տուլայում կան ավելի քան 300 մշակութային կոթողներ՝ դրանք ճարտարապետության և քաղաքաշինության, պատմության, մոնումոնտալ արվեստի հնագիտական հուշարձաններ են։ Զբոսաշրջությունում հայտնի ենՏուլայի 3 բնագավառներ՝ զինագործական, ինքնաեռների և տեղական բլիթների։ Յուրաքանչյուրը ներկայագված է զենքի, ինքնաեռների, բլիթների թանգարաններում։ Քաղաքի այցեքարտերից է նաև Տուլայի Կրեմլը, որը XVI դարի ճարտարապետական հուշարձան է։ Տուլայից դեպի հարավ-արևելք 14 կմ հեռավորության վրա գտնվում է Լ. Ն. Տոլստոյի «Յասնայա Պոլյանա» տուն-թանգարանը, որը կրում է XIX—XX դարերի մեծ մտածող և գրող Լ. Ն. Տոլստոյի անունը և հանդիսանում է Ռուսաստանի պատմական և մշակութային կյանքի եզակի կենտրոն։
Տուլան գիտական և մշակութային կենտրոն է, կարևոր երկաթուղային հանգույց, որի բնակչությունե կազմում է 487 841 մարդ (2015), քաղաքային շրջանում՝ 552 362 մարդ (2015), բն. խտությունը կազմում է 3432 կմ², ագլոմերացիայի բնակչությունը կազմում է 1 մլն. մարդ։ Քաղաքը հատում են պետական նշանակության Մոսկվա-Ղրիմ, Կալուգա-Տուլա-Միխաիլով-Ռեզան ավտոճանապարհները և Մոսկվա-Դոնբաս, Տուլա Կոզելսկ երկաթուղային ճանապարհները, որոնք Տուլան կապում են Մոտակա երկրների և Ռուսաստանի այլ շրջանների հետ։ Երկաթուղին Տուլան կապում է Մոսկվա, Օրյոլ, Կալուգա, Ուզլովայաա և Կոզելսկ քաղաքներին[2]։
Քաղաքի տնտեսության հիմքը հանդիսանիում է արդյունաբերական ոլորտը, հարկերը կազմում են քաղաքի բյուջեի մոտ 50 %։ Քաղաքի տնտեսակլան և սոցիալական կյանխում մեծ դեր ունեն փոքր բիզնեսները։ Այդ ոլորտում զբաղվող մարդկանց թիվե հասնում է 50 000-ի։ Ներկրման և արտահանման մթերքների և ծառայությունների ձեռնարկությունները բավականին բազմազան են՝ սննդամթերքիչ մինչև մեքենաշինություն և նոր տեխնոլոգիաների մշակում։ Տուլայում գործազուրկների քանակը կազմում է բնակչության 0,44 %-ը (2003 թվականին հունվարի 1-ի տվյալներով)։