Տուրբոռեակտիվ շարժիչ, ավիացիոն շարժիչ, որում քարշուժն ստեղծվում է ծայրափողակից արտահոսող գազերի (այրման արգասիքների) ռեակտիվ գործողության շնորհիվ։ Ի տարբերություն ուղղահոս ռեակտիվ շարժիչի, Տուրբոռեակտիվ շարժիչում թռիչքի ընթացքում մթնոլորտից ներծծված օդը սեղմման է ենթարկվում ոչ միայն դիֆուզորում, այլև տուրբոկոմպրեսորում, որի շնորհիվ էլ Տուրբոռեակտիվ շարժիչի օ․ գ․ գ․ զգալիորեն մեծանում է։ Սեղմված օդը մատուցվում է այրման խցիկ, որի մեջ ներարկվում է նաև հեղուկ վառելիքը։ Այրման պրոցեսը սովորաբար տեղի է ունենում հաստատուն ճնշման պայմաններում։ Այրման արգասիքները մասամբ ընդարձակվում են կոմպրեսորը պտտող գազային տուրբինում, իսկ գազերի վերջնական ընդարձակումը տեղի է ունենում ռեակտիվ ծայրափողակներում։ Հաճախ քարշուժը մեծացնելու նպատակով լրացուցիչ վառելիք են այրում տուրբինի և այրման խցիկի միջև տեղակայված ֆորսաժային խցիկում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Արագ փաստեր Տուրբոռեակտիվ շարժիչ, Ընդհանուր տվյալներ ...
Տուրբոռեակտիվ շարժիչ
|
---|
|
Ընդհանուր տվյալներ |
---|
Դաս | Օդառեակտիվ շարժիչ |
---|
Շարժիչներ |
---|
Շարժիչ | Տուրբոռակտիվ շարժիչի աշխատանքի սխեմա
- Օդի մուտք
- Ցածր ճնշման կոմպրեսոր
- Բարձր ճնշման կոմպրեսոր
- Այրման կամերա
- Տուրբինում աշխատանքային մարմնի և ծայրափողակի ընդարձակում
- Տաք զոնա
- Տուրբին
- Այրման խցում առաջնային օդի մուտքի գոտի
- Սառը գոտի
- Մուտքային սարք
|
---|
Turbojet engines Վիքիպահեստում |
Փակել