Տվյալների բազա
From Wikipedia, the free encyclopedia
Տվյալների շտեմարանը (Տվյալների բազա), տվյալների որոշակի ձևով կազմակերպված համախումբ է, որում տվյալները պահպանվում են համաձայն նախապես որոշված նշանակման։
Ավանդական «թղթյա» տվյալների շտեմարաններ ունեն մի շարք թերություններ, օրինակ՝
- պահանջվում են ֆիզիկական մեծ տարածքներ,
- անհրաժեշտ տվյալները գտնելու համար պահանջվում է բավականաչափ երկար ժամանակ,
- դարակները և կարգացանկերը կարգավորված վիճակում պահպանելու համար պետք է ծավալուն աշխատանք կատարել և մեծ ջանքեր գործադրել[1]։
Տվյալների էլեկտրոնային շտեմարանները թույլ են տալիս լուծել բոլոր այդպիսի խնդիրները։ Առավել լայն կիրառություն են գտել տվյալների ռելյացիոն բազաները։ Ռելյացիոն շտեմարաններում տեղեկատվությունը բաժանված է տրամաբանորեն կապակցված համեմատաբար փոքր և, դրա հետևանքով, ավելի հեշտ ղեկավարվող մասերի, որոնք կոչվում են աղյուսակներ։ Աղյուսակները իրենց կազմակերպման մակարդակի շնորհիվ պարզեցնում են շտեմարանի ուղեկցումը և ապահովում դրա առավել նախընտրելի գործարկումը[2][3][4]։
Հատուկ գրականությունում աղյուսակի տողը անվանում են գրանցում (record), իսկ սյունակը՝ դաշտ (field)
«Տվյալների շտեմարան» տերմինը կարող է ավելի նեղ իմաստով օգտագործվել՝ նշելու կազմակերպված տվյալների շտեմարանի ստույգ դրսևորումներին և կարող է վերաբերվել տվյալների շտեմարանի տրամաբանական մոդելին, տվյալների շտեմարանի ֆիզիկական մոդելին կամ այլ տվյալների շտեմարանի ենթասահմանման[5]։