Տրամաչափ
From Wikipedia, the free encyclopedia
Տրամաչափ կամ Կալիբր (լատին․՝ Calibra), հրազենի կամ հրանոթի փողի փողանցքի տրամագիծը, զենքի հիմնական հատկանիշներից մեկն է։ Կախված փողի տեսակից տրամաչափը որոշվում է տարբեր կերպ՝ հարթափող զենքի դեպքում այն փողանցքի տրամագիծն է, ակոսավոր փողի դեպքում որոշվում է կամ ակոսների թմբերին համապատասխան տրամագծով՝ փողանցքի փոքր տրամագծով(նկարում A), կամ ակոսների խորության տրամագծով՝ փողանցքի մեծ տրամագծով(նկարում B), արկերի և գնդակների համար ընդունված է տրամաչափ համարել B տրամագիծը։ Երբ փողը երկայնական հատույթում ունի կոնական ձև տրամաչափը բնորոշվում է փողանցքի սկզբի և վերջի տրամագծերով։