Տրանսիլվանիա
From Wikipedia, the free encyclopedia
Տրանսիլվանիա (լատին․՝ Transsylvania «Անտառի հետևում», նաև՝ Արդեալ, ռումիներեն՝ Ardeal (Transilvania), գերմ.՝ Siebenbürgen («Յոթ քաղաքների երկիր»), հունգ.՝ Erdély), պատմական շրջան Ռումինիայի հյուսիս-արևմուտքում։ Տրանսիլվանիան պատմական տարածք է՝ տեղակայված Կենտրոնական Ռումինիայում։ Արևելքում և հյուսիսում շրջապատված է բնական սահմաններով՝ Կարպատյան լեռներով, պատմական Տրանսիլվանիան տարածվում է արևմուտքում մինչև Ապուսենի լեռներ (Արևմտյան Ռումինական լեռներ)։ Տերմինը երբեմն վերագրվում է ոչ միայն բուն Տրանսիլվանիային, այլ նաև Կրիշանայի, Մարամուրեշի և Բանատի ռումինական շրջաններին։
Տրանսիլվանիա | |
---|---|
Տեսակ | պատմական շրջան |
Մայրցամաք | Եվրոպա |
Երկիր | Ռումինիա |
Վարչատարածք | Ռումինիա |
Ամենաբարձր կետ | Negoiu Peak? |
Մակերես | 100 293 կմ² |
Տրանսիլվանիան հայտնի է Կարպատների գեղեցիկ համայնապատկերներով և հարուստ պատմությամբ։ Նրա մեջ են մտնում նաև այնպիսի քաղաքներ ինչպիսիք են Կլուժ-Նապոկան, Բրաշովը, Սիբիուն, Տարգու Մուրեշ, Ալբա Յուլիան, Բիստրիցան, Արադը, Օրադյան։
Անգլախոս միջավայրում Տրանսիլվանիան շատ հաճախ ասոցացվում է վամպիրների հետ, շնորհիվ Բրեմ Սթոքերի Դրակուլա վեպի և ֆիլմերի՝ ոգեշնչված այդ գրքից[1][2]։