Տրանսնեպտունային մարմիններ
From Wikipedia, the free encyclopedia
Տրանսնեպտունային մարմին (ՏՆՄ) , Արեգակնային համակարգի երկնային մարմին, որը պտտվում է ուղեծրով Արեգակի շուրջ, 7 որի միջին հեռավորությունը արեգակից մեծ է, քան Նեպտունինը։
Տրանսնեպտունային մարմին ձևավորում են Կոյպերի գոտին, Ցրված սկավառակը և Օորտի ամպը։
1930 թվականին հայտնաբերվեց Պլուտոնը - գիտությանը հայտնի առաջին տրանսնեպտունային մարմինը, և մինչև 2006 թվականը համարվում էր Արեգակնային համակարգի իններորդ մոլորակը։
1978 թվականին հայտնաբերվեց Պլուտոնի արբանյակ Քարոնը։ Հաջորդ տրանսնեպտունային մարմինը, (15760) 1992 QB1, հայտնաբերվեց միայն 1992 թվականին - ավելի քան 60 տարի անց Պլուտոնից։
Ընդհանուր առմամբ 2009 թվականի սկզբի դրությամբ հայտնի են բազմազան հատկություններ ունեցող 1092 տրանսնեպտունային մարմիններ։
Ամենամեծ հայտնի տրանսնեպտունային մարմիններն են Էրիսը, հայտնաբերվել է 2005 թվականին, և Պլուտոնը[1][2][3].