քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Տրոպիկամիդ, վաճառքային անունն է նաև Միդրիացիլ, դեղորայք, որն օգտագործվում է միդրիազ առաջացնելու համար, ինչն անհրաժեշտ է աչքը դիտելու համար[1]։ Հատկապես այն օգտագործվում է ակնահատակը դիտելու համար[2]։ Այն օգտագործվում է աչքի կաթիլների տեսքով[1]։ Ազդեցությունը առաջանում է օգտագործումից 40 րոպե հետո և տևում է մինչև 1 օր[1]։
Կլինիկական տվյալներ | |
---|---|
Օգտագործման եղանակներ | տեղային (աչքի կաթիլներ) |
Նույնացուցիչներ | |
IUPAC անվանում
(RS)-N-էթիլ-3-հիդրօքսի-2-ֆենիլ-N-(պիրիդին-4-իլմեթիլ)պրոպանամիդ
| |
CAS համար | 1508-75-4 |
PubChem CID | 5593 |
DrugBank | DB00809 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.014.673 |
Քիմիական և ֆիզիկական տվյալներ | |
Մոլային զանգված | 284.353 g/mol |
Հաճախակի կողմնակի ազդեցություններից են տեսողության խանգարումը, բարձրացած ներակնային ճնշումը և լուսազգայնությունը[1] ։ Այլ հազվադեպ, բայց ծանր ազդեցություն է փսիխոզը, հատկապես երեխաների մոտ[1]։ Դեռ անհայտ է հղիների կողմից օգտագործելու դեպքում անվտանգ լինելը[3]։ Տրոպիկամիդը հակախոլիներգիկ բուժման հակամուսկարինային մասն է[1]։ Այն դարձնում է աչքի մկանները անընկալ նյարդային ազդակների նկատմամբ[1]։
Տրոպիկամիդը թույլ է տրվել օգտագործել ԱՄՆ-ում 1960 թվականին[1]։ Այն ԱՀԿ-ի հիմնական դեղերի ցուցակում է որպես ամենաանվտանգ և արդյունավետ դեղամիջոցներից մեկը[4]։ Արժեքը զարգացող երկրներում մոտ 4,19$-4,55$ է 15մլ սրվակի համար[5]։ ԱՄՆ-ում բուժման կուրսը արժի 25$-ից քիչ[6]։
Տրոպիկամիդը հակամուսկարինային դեղամիջոց է, որը առաջացնում է կարճատև միդրիազ (բբի լայնացում) և ցիկլոպլեգիա[7]՝ աչքի կաթիլի տեսքով կիառվելու դեպքում։ Այն օգտագործում են ոսպնյակը, ծիածանաթաղանթը և ապակենման մարմինը ավելի լավ տեսանելի դարձնելու համար։ Իր կարճ ազդեցության շնորհիվ (4–8 ժամ) այն օգտագործվում է ակնահատակը դիտելու համար, բայց կարող է օգտագործվել նաև աչքի վիրահատություններից առաջ։ Կաթիլները օգտագործվում են նաև ուվեիտը բուժելու նպատակով՝ իջեցնելով սինեխիաների ռիսկը և թուլացնելով աչքի առաջային խցիկի բորբոքումը։
Տրոպիկամիդը օգագործվում է p-հիդրօքսիամֆետամինի հետ (վաճառքային անունը՝ Պարեմիդ), որը սիմպատոխթանիչ է։ Սիմպատոխթանիչը ուղղակիորեն խթանում է ծիածանաթաղանթը լայնացնող մկանը և այն նկատելիորեն լայնանում է։ ԱՄՆ-ում տրոպիկամիդի հետ որպես սիմպատոխթանիչ օգտագործվում է 2,5%-անոց ֆենիլէֆրինի հիդրոքլորիդի լուծույթ (Վաճառքային անունը ԱԿ-Դիլէյթ անգլ.՝ AK-Dilate):
Տրոպիկամիդը մեծ մաս մարդկանց մոտ բարձրացնում է ներակնային ճնշումը։ Այն կարող է առաջացնել աչքի կարմրություն կամ կոնյուկտիվիտ (եղջերաթաղանթի բորբոքում) և աղոտ տեսողություն (պետք է հետևել հիվանդին, նա կարող է մեքենա վարել միայն դեղի ազդեցությունը վերանալու դեպքում)։ Տրոպիկամիդը հազվադեպ[8] կարող է առաջացնել գլաուկոմայի սրացում։ Սա հաճախ հանդիպում է աչքի նեղացած առաջային խցիկով մարդկանց մոտ։
Տրոպիկամիդը ավելի նախընտրելի է քան ատրոպինը, քանզի ատրոպինը ունի երկար կիսատրոհման պարբերություն, առաջացնում է երկարատև միդրիազ և տեսողության աղավաղում մինչև 1 շաբաթ։ Ատրոպինը մեծ քանակներով օգտագործվելու դեպքում կարող է լինել մահացու և մեծահասակների և երեխաների համար։
Տրոպիկամիդի համակարգային կողմնակի ազդեցությունները շատ հազվադեպ են։
Ըստ եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող ReDNet նախագծի, Ռուսաստանում տրոպիկամիդը օգտագործում են ներերակային, որպես ոչ թանկ թմրամիջոց[9]։ Այն հաճախ խառնում են հերոինի, մեթադոնի և այլ օփիոիդ դեղերի հետ՝ նրանց ազդեցությունը ուժեղացնելու նպատակով, երբ օգտագործվում են ներերակային[10]։
Տրոպիկամիդը ունի քիրալ կենտրոն և երկու էնանթիոմերներ։ Բուժական նպատակով օգտագործվողները ռացեմատներ են[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.