Տրպատունիք
Մեծ Հայքի Վասպուրական նահանգի գավառ / From Wikipedia, the free encyclopedia
Տրպատունիք, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում[1]։ Տեղադրությունը ենթադրական է․ Սուրեն Երեմյանը զետեղում է Արևելյան Տիգրիսի (Ջերմ) Շահբուր վտակի հովտում։ Տրպատունիքը եղել է համանուն նախարարության ժառանգական տիրույթը։
Ըստ Զորանամակի, Տրպատունիք նախարարությունը հայկական բանակին տվել է 100 հեծյալ մարտիկ։
Եղիշե պատմիչը վկայում է, որ Տրպատունիքի զորաջոկատը մասնակցել է Վարդանանց պատերազմին՝ ընդդեմ պարսկական նվաճողների։ VI դ․ Տրպատունիքի տերերից Սեբեոսը հիշատակում է Թեոդորոսին և Սարգսին։ Հետագա աղբյուր ներում Տրպատունիքի մասին տեղեկություններ չեն հանդիպում։