Տևտոնական միաբանություն (լատ․ լրիվ անվանումը՝ Ordo domus Sanctae Mariae Teutonicorum), գերմանացի կաթոլիկական հոգևոր–ասպետական օրդեն, որը ստեղծվել է 12-րդ դարի վերջին, Պաղեստինում, խաչակրաց արշավանքների ժամանակ, 1198 թվականին հաստատել է Ինոկենտիոս 3-րդ պապը։

Տևտոնական շքանշան

Ուներ հողային մեծ տիրույթներ Գերմանիայում և Հարավային Եվրոպայում։ 1226 թվականին օրդենի մեծ մագիստր Հերման ֆոն Զալցի և լեհ իշխան Կոնրադ Մազովեցկու միջև կնքված պայմանագրով Տևտոնական միաբանությունը ստացել է Խելմնո (Լեհաստան) մարզը և տեղափոխվել Արևելյան Եվրոպա, սկսել է պրուսների հպատակեցումը։ 1237 թվականին Տևտոնական միաբանությանն են միացել Սուսերակիրների օրդենի մնացորդները։ Արևելյան Մերձբալթիկայում կազմվել է Տևտոնական միաբանության ռազմաքաղաքական կազմակերպություն Լիվոնյան օրդենը։ Տևտոնական շքանշանը զավթել է պրուսների հողերը 1283 թվականին, Արևելյան Պոմորիեն՝ Գդանսկով 1309 թվականին, Էստլանդիան 1346 թվականին, Ժեմայտիան 1382-1398 թվականներին, Գոտլանդ կղզին 1398 թվականին, Նոր Մարկան 1402 թվականին։ Մերձբալթիկայում ձևավորվել է Տևտոնական միաբանության խոշոր ֆեոդալական պետությունը, որի տիրույթները ձգվում էին Վիսլայից մինչև Նարվա՝ փակելով Լեհաստանի, Լիտվայի, Ռուսական պետության ելքը դեպի Բալթիկ ծով։ Մեծ մագիստրի նստավայրն էր Մարիենբուրգը (1309 թվականից, իսկ 1466 թվականից՝ Քյոնիգսբերգը)։ Աշխարհագրական հարմար դիրքը հնարավորություն էր տալիս օրդենին վարելու լայն առևտուր, օրդենի շատ քաղաքներ Հանզայի անդամ էին։ Տևտոնական միաբանության կողմից սպառնալիքը մերձեցրեց Լեհաստանին ու Լիտվային, ինչպես նաև ապահովեց մի շարք սլավոնական ժողովուրդների աջակցությունը։ Գրյունվալդի ճակատամարտում 1410 թվականին տևտոնական միաբանությանը վճռական պարտություն կրեց լեհական, լիտվական և ռուսական զորքերից, օրդենի էքսպանսիան կասեցվեց։ 1466 թվականի Տորունի պայմանագրով տևտոնական միաբանությունը իրեն ճանաչեց Լեհաստանի վասալ, ետ վերադարձրեց նրան Արևելյան Պոմորիեն։ 1525 թվականին մեծ մագիստր Ալբրեխտ Հոհենցոլերնը (Բրանդենբուրգցին) Մերձբալթիկայում անցկացրեց եկեղեցու հողերի բռնագրավում և դրանք դարձրեց աշխարհիկ դքսություն՝ Պրուսիա։ Մնացած տիրույթները (Գերմանիայի տարբեր շրշաններում) բռնագրավվեցին 19-րդ դարի սկզբին, իսկ 1809 թվականին օրդենը փակվեց։ 1834 թվականին Ավստրիայում վերականգնված օրդենը, ունենալով փոքրաթիվ անդամներ և չխաղալով էական քաղաքական դերը, շարունակում է գոյատևել այսօր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.