Դրենաժ
հողի ստորգետնյա կամ մակերևույթային ջրերի հեռացում բնական կամ արհեստական եղանակով / From Wikipedia, the free encyclopedia
Ցամաքուրդ, դրենաժ (ֆր.՝ drainage), գյուղատնտեսական հողերի ցամաքեցման եղանակ՝ ստորգետնյա արհեստական ջրհոսքերի (դրեններ) միջոցով։ Կիրառվում է հավելուրդային խոնավություն ունեցող հողերը ցամաքեցնելու (ցամաքեցման ցամաքուրդ), աղակալած հողերը աղազերծելու (աղազերծման ցամաքուրդ), ծանր կավային հողերում գազափոխանակությունն ուժեղացնելու (աերացիային ցամաքուրդ) համար։