քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Ցեզիումի քլորիդ, անօրգանական երկտարր միացություն կազմված քլորից և ցեզիումից, քլորաջրածնական թթվի ցեզիումական աղը։ Բյուրեղային վիճակում անգույն նյութ է՝ իոնական բյուրեղացանցով. բավականին ջերմադիմացկուն է։ Ցեզիումի քլորիդը լավ լուծվում է ջրում և խիտ աղաթթվում։
Ցեզիումի քլորիդ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | ցեզիումի քլորիդ |
Ավանդական անվանում | ցեզիումի քլորիդ |
Քիմիական բանաձև | CsCl |
Ռացիոնալ բանաձև | CsCl |
Ֆիզիկական հատկություններ | |
Ագրեգատային վիճակ | պինդ |
Մոլային զանգված | 2,8E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 3,983 գ/սմ³[2] գ/սմ³ |
Իոնիզացման էներգիա | 1,3E−18 ջոուլ[3] կՋ/մոլ |
Ջերմային հատկություններ | |
Հալման ջերմաստիճան | 646 °C[2] °C |
Եռման ջերմաստիճան | 1295 °C[2] °C |
Ջերմահաղորդականություն | 52,63 Վտ/(մ.Կ)[4][5] Վտ/(մ.Կ) |
Գոյացան էնթալպիա | −443[2] կՋ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Լուծելիությունը ջրում | 186,5[2] գ/100 մլ |
Օպտիկական հատկություններ | |
Բեկման ցուցիչ | 1,6418[6] |
Կառուցվածք | |
Բյուրեղային կառուցվածք | խորանարդային |
Դիպոլ մոմենտ | 10,42 |
Դասակարգում | |
CAS համար | 7647-17-8 |
PubChem | 24293 |
EINECS համար | 231-600-2 |
SMILES | [Cl-].[Cs+] |
ЕС | 231-600-2 |
RTECS | FK9625000 |
ChEBI | 22713 |
Թունավորություն | |
Թունավորություն | 1500[7] |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Բնության մեջ հիմնականում հանդիպում է միներալների հետ խառնուրդի տեսքով։ Պարունակվում է կառնալիտում (մինչև 0,002 %)[8], սիլվինում և կաինիտում[9] [էջ 210-211]։ Քիչ քանակությամբ մտնում է նաև հանքային ջրերի բաղադրության մեջ։ Օրինակ՝ Բադ Դյուրկհայմի հանքային աղբյուրները (Գերմանիա), որտեղ և առաջին անգամ հայտնաբերվել է ցեզիումը, պարունակում են 0,17 մգ/լ ցեզիումի քլորիդ[9][էջ 206]։
CsCl-ի բյուրեղային կառուցվածքը խորանարդաձև է. հանդես է գալիս AX տեսքով, որտեղ յուրաքանչյուր A (Cs) ատոմ շրջապատված է ութ X (Cl) ատոմով։
1905 թվականին ֆրանսիացի քիմիկոս Ակսպիլը (ֆր.՝ Hackspill) վակուումում կալցիումի միջոցով վերականգնել է մետաղական ցեզիում[10]։ Այդ մեթոդը հետագայում ցեզիում ստանալու համար հաճախ է գործածվել[11]։
Ցեզիումի քլորիդը վառ արտահայտված իոնական քիմիական կապով նյութ է, որտեղ յուրաքանչյուր ցեզիումի Cs+ իոն շրջապատված է ութ քլորի Cl− իոնով[12]։ Մոլեկուլի դիպոլ մոմենտը կազմում է 10,42 Դ[2].[էջ 377]։ Ատոմացման էներգիան կազմում է 443 կՋոուլ/մոլ, կապի երկարությունը (ատոմի կենտրոնների միջև եղած հեռավորությունը)` 291 պիկոմետր[2].[էջ 380]: Էլեկտրոնի խնամակցության էներգիան կազմում է 0,445 էՎ[13].[էջ 10-150]: Միացությունում տարրերի բաղադրությունը` Cs 78,94 %, Cl 21,06 %: Ցեզիումի քլորիդը կարող է հանդես գալ դիմեր բաղադրությամբ՝ Cs2Cl2, որը ունի հարթ շեղանկյուն կառուցվածք[14]։
Բյուրեղավանդակը ունի խորանարդային կառուցվածք (α-CsCl), բյուրեղագրաֆիկ խումբը՝ P m3m (Oh1), մոլեկուլի պարամետրերը՝ a = 0,410 նմ, Z = 1[15]: 454 °С ջերմաստիճանային պայմաններում α-CsCl-ը վերափոխվում է β-CsCl, որի բյուրեղագրաֆիկ խումբը՝ F 3m3, մոլեկուլի պարամետրերը՝ a = 0,694 նմ, Z = 4[15]: Մադելունգի հաստատունը CsCl- համար կազմում է 1,763[16]։
CsCl-ի բեկման ցուցիչը ալիքի տարբեր երկարությունների դեպքում[13].[էջ 10-227].
Ալիքի երկարություն, նմ | 300 | 589 | 750 | 1000 | 2000 | 5000 | 10000 | 20000 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բեկման ցուցիչ | 1,712 | 1,640 | 1,631 | 1,626 | 1,620 | 1,616 | 1,606 | 1,563 |
Աբբեի թիվը ցեզիումի քլորիդի համար՝ Vd = 43,92; Ve = 43,58[17]:
Բյուրեղացման էներգիան (U) կազմում է 650,7 կՋոուլ/մոլ[18]։
Ցեզիումի քլորիդը նորմալ պայմաններում հանդես է գալիս անգույն կամ սպիտակ բյուրեղների տեսքով, լավ լուծվում է ջրում (186,5 գրամ CsCl 100 գ H2O 20 °С ջերմաստիճանային պայմանում, 250 գ 80 °С-ում, 270,5 գ 100 °С-ում)[2].[էջ 620][6]: Օդում ցնդում է՝ ինչպես կալիումի քլորիդը[19]։ Բյուրեղահիդրատների չի առաջացնում[20]։
Ցեզիումի քլորիդի լուծելիության կախումը ջերմաստիճանից[13].[էջ 8-112].
Ջերմաստիճան | 0 °С | 10 °С | 20 °С | 25 °С | 30 °С | 40 °С | 50 °С | 60 °С | 70 °С | 80 °С | 90 °С | 100 °С |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Լուծելիություն, % | 61,83 | 63,48 | 64,96 | 65,64 | 66,29 | 67,50 | 68,60 | 69,61 | 70,54 | 71,40 | 72,21 | 72,96 |
Լուծելիությունը մի քանի անջուր, անօրգանական նյութերում[21].
Լուծվում է մեթանոլում, քիչ է լուծվում էթանոլում (3,17 և 0,76 գրամ CsCl 100 գ լուծույթում՝ 25 °С ջերմաստիճանում), լավ է լուծվում մրջնաթթվում (107,7 գրամ CsCl 100 գ լուծույթում՝ 18 °С ջերմաստիճանում) և հիդրազինում[9].[էջ 97].[4][20]:
Ցեզիումի քլորիդի լուծելիության կախումը ջերմասըիճանից՝ մեթանոլի և էթանոլի դեպքում[К 1][21].
Ջերմաստիճան | 0 °С | 15 °С | 25 °С | 40 °С | 50 °С | 60 °С |
---|---|---|---|---|---|---|
մեթանոլ | 2,37 | 2,93 | 3,16 | 3,45 | 3,53 | չկա |
էթանոլ | 0,483 | 0,626 | 0,757 | 0,840 | 0,96 | 0,919 |
Վատ է լուծվում ացետոնում (0,004 % 18 °С-ում) և ացետոնիտրիլում (0,0083 գրամ 100 գ լուծույթում՝ 18 °С-ում)[4]։ Գործնականում չի լուծվում էթիլացետատում և այլ բարդ եթերներում, մեթիլէթիլկետոնում, ացետոֆենոնում, պիրիդինում, քլորբենզոլում[22]։
Նատրիումի քլորիդը և կալիումի քլորիդը հրաշալի լուծվում են կոնցենտրիկ աղաթթվում[14]։ Ստորև ներկայացված է ցեզիումի քլորիդի լուծելիությունը աղաթթվում՝ կախված ջերմաստիճանից և կոնցենտրացիայից[4]։
CsCl-ի ջրային լուծույթի խտությունը 20 °C-ում[2].[էջ 645].
1 % | 2 % | 4 % | 6 % | 8 % | 10 % | 12 % | 14 % | 16 % | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խտություն, գ/լ | 1005,9 | 1013,7 | 1029,6 | 1046,1 | 1062,9 | 1080,4 | 1098,3 | 1116,8 | 1135,8 |
18 % | 20 % | 22 % | 24 % | 30 % | 35 % | 40 % | 50 % | 60 % | |
1155,5 | 1175,8 | 1196,8 | 1218,5 | 1288,2 | 1352,2 | 1422,5 | 1585,8 | 1788,6 |
CsCl-ի ջրային լուծույթի ակտիվությունը տարբեր կոնցենտրացիաների դեպքում՝ 25 °С ջերմաստիճանում[13].[էջ 5-95].
Մոլյարություն, մոլ/կգ | 0,1 | 0,2 | 0,3 | 0,4 | 0,5 | 0,6 | 0,7 | 0,8 | 0,9 | 1,0 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակտիվություն | 0,756 | 0,694 | 0,656 | 0,628 | 0,606 | 0,589 | 0,575 | 0,563 | 0,553 | 0,544 |
Մի քանի ֆիզիկական հատկություններ CsCl-ի ջրային լուծույթի համար՝ 20 °C ջերմաստիճանում[13].[էջ 8-61,62].
CsCl-ի ֆիզիկական հատկությունները 20 °C-ում | |||||
---|---|---|---|---|---|
Կոնցենտրացիա, % | Մոլյարություն, մոլ/կգ | Մոլյարություն, մոլ/լ | Բեկման ցուցիչ[К 2] | Իջեցում սառեցման կետը, °С[К 3] | Դինամիկ մածուցիկություն, 10−³ Պա·ս |
0,5 | 0,030 | 0,030 | 1,3334 | 0,10 | 1,000 |
1,0 | 0,060 | 0,060 | 1,3337 | 0,20 | 0,997 |
2,0 | 0,121 | 0,120 | 1,3345 | 0,40 | 0,992 |
3,0 | 0,184 | 0,182 | 1,3353 | 0,61 | 0,988 |
4,0 | 0,247 | 0,245 | 1,3361 | 0,81 | 0,984 |
5,0 | 0,313 | 0,308 | 1,3369 | 1,02 | 0,980 |
6,0 | 0,379 | 0,373 | 1,3377 | 1,22 | 0,977 |
7,0 | 0,447 | 0,438 | 1,3386 | 1,43 | 0,974 |
8,0 | 0,516 | 0,505 | 1,3394 | 1,64 | 0,971 |
9,0 | 0,587 | 0,573 | 1,3403 | 1,85 | 0,969 |
10,0 | 0,660 | 0,641 | 1,3412 | 2,06 | 0,966 |
12,0 | 0,810 | 0,782 | 1,3430 | 2,51 | 0,961 |
14,0 | 0,967 | 0,928 | 1,3448 | 2,97 | 0,955 |
16,0 | 1,131 | 1,079 | 1,3468 | 3,46 | 0,950 |
18,0 | 1,304 | 1,235 | 1,3487 | 3,96 | 0,945 |
20,0 | 1,485 | 1,397 | 1,3507 | 4,49 | 0,939 |
22,0 | 1,675 | 1,564 | 1,3528 | չկա | 0,934 |
24,0 | 1,876 | 1,737 | 1,3550 | չկա | 0,930 |
26,0 | 2,087 | 1,917 | 1,3572 | չկա | 0,926 |
28,0 | 2,310 | 2,103 | 1,3594 | չկա | 0,924 |
30,0 | 2,546 | 2,296 | 1,3617 | չկա | 0,922 |
32,0 | 2,795 | 2,497 | 1,3641 | չկա | 0,922 |
34,0 | 3,060 | 2,705 | 1,3666 | չկա | 0,924 |
36,0 | 3,341 | 2,921 | 1,3691 | չկա | 0,926 |
38,0 | 3,640 | 3,146 | 1,3717 | չկա | 0,930 |
40,0 | 3,960 | 3,380 | 1,3744 | չկա | 0,934 |
42,0 | 4,301 | 3,624 | 1,3771 | չկա | 0,940 |
44,0 | 4,667 | 3,877 | 1,3800 | չկա | 0,947 |
46,0 | 5,060 | 4,142 | 1,3829 | չկա | 0,956 |
48,0 | 5,483 | 4,418 | 1,3860 | չկա | 0,967 |
50,0 | 5,940 | 4,706 | 1,3892 | չկա | 0,981 |
60,0 | 8,910 | 6,368 | 1,4076 | չկա | 1,120 |
64,0 | 10,560 | 7,163 | 1,4167 | չկա | 1,238 |
Ցեզիումի քլորիդի լուծելիության (m, մոլ/կգ), ջրի ճնշումի (P, ՄՊա; 0,10-ից 400 ՄՊա միջակայքում) և ջերմաստիճանի (T, Կ; 273-313 Կ միջակայքում) միջև տեղի ունի հետևյալ առնչությունը[23].
Թերմոդինամիկական պոտենցիալներ[2]։[էջ 462, 532]։ գազային բաղադրությամբ։
բյուրեղային բաղադրությամբ (α).
ֆազային անցման առանձնահատկությունները։
Ցեզիումի քլորիդի հագեցած գոլորշին բնորոշվում է հետևյալ հավասարումներով[24]։
որտեղ p - ճնշում; Տ - մակերես, Կ - ջերմաստիճան։ |
Ցեզիումի քլորիդի մի քանի ֆիզիկական հաստատուններ։
Ջերմային հզորության հավասարումը կախված ջերմաստիճանից (T), 298-918 Կ միջակայքում[25].[էջ 76]։
Դիֆուզման գործակցի կախումը ջերմաստիճանից[28]։
որտեղ Do - դիֆուզման գործակից, սմ2/с; Ea - ակտիվացման էներգիա, կՋ/մոլ; R - գազային ունիվերսալ հաստատուն. Do և Ea արժեքները Cs+ իոնի համար[28]։
Do և Ea արժեքները Cl− իոնի համար[28]։
Do և Ea արժեքները քսենոն իներտ գազի դիֆուզման համար[28]։
|
Լաբորատորիայում ցեզիումի քլորիդ կարող ենք ստանալ սեզիումի հիդրօքսիդի, կարբոնատի, հիդրոկարբոնատի կամ ցեզիումի սուլֆիդի և աղաթթվի փոխազդեցությունից.
Արդյունաբերության մեջ ցեզիումի քլորիդ ստանում են հանքաքարի վերամշակումով, ավելի ճիշտ պալլուցիտը, որը համարվում է ցեզիումի ստացման հիմնական հանքային նյութը։ Մեկ այլ տարբերակով մշակում են պալլուցիտը խիտ աղաթթվով՝ ջերմաստիճանային պայմաններում[К 5][29].
Ցեզիումի քլորիդը իր ջրային լուծույթից կարող ենք դուրս մղել անագի քլորիդով, յոդի մոնոքլորիդով կամ ցեզիումի քլորիդով[29].
Ցեզիումի քլորիդի նստումից հետո այն ենթարկում են հիդրոլիզի` քանի որ պարունակում է կրկնակի աղ, կամ լուծույթը մշակում են ծծմբաջրածնով[29].
Մաքուր ցեզիումի քլորիդ ստանալու համար ստանում են նրա Cs[I(Cl)2] կամ Cs[I(Cl)4] նստվածքներից մեկը, ապա այն մշակում են աղաթթվի լուծույթով։ CsCl ստանում են նաև այդ աղերը ենթարկելով ջերմային քայքայման[9].[էջ 357-358]
Ցեզիումի քլորիդի ստացման համար հումք է ծառայում նաև կառնալիտը[9]:[էջ 307-314]: Ռուսաստանում ցեզիումի քլորիդի արտադրությունը կենտրոնացված է մեկ արդյունաբերական ձեռնարկության մեջ՝ «Ծանր մետաղների գործարան»-ում, որը գտնվում է Նովոսիբիրսկ քաղաքում[30]։
Չնայած նրան, որ ցեզիումի քլորիդը ունի օգտագործման բավականին մեծ ասպարեզներ, նրա տարեկան արտադրությունը բավականին քիչ է[К 6]։ 2010 թվականին նրա արտադրությունը կազմել է ընդամենը քսան տոննա[31]։
Ջրային լուծույթում ցեզիումի քլորիդը գործնականում ամբողջությամբ դիսոցվում է իոնների[32]․
Ջրային լուծույթում փոխանակային ռեակցիայի մեջ է մտնում մի քանի միացությունների հետ․
CsCl-ը տաքացման պայմաններում փոխազդում է ծծմբական թթվի հետ կամ ցեզիումի հիդրոսուլֆատը (550-700 °С) վերափոխվում է ցեզիումի սուլֆատի[32]․
Ցեզիումի քլորիդը շատ քիչ վերականգնիչ է, օքսիդանում է մինչև քլոր՝ ուժեղ օքսիդիչ թթուների ազդեցության տակ[32]․
Մի քանի քլորիդների հետ առաջացնում է աղեր․ 2CsCl • BaCl2[5], 2CsCl • CuCl2, CsCl • 2CuCl, CsCl • LiCl и ряд других[33]:
Փոխազդում է հալոգենային միացությունների հետ՝ առաջացնելով պոլիհալոգենիդներ[34]․
Ցեզիումի քլորիդը հանդիսանում է ցեզիումի ստացման հիմնական հումքը, ինչպես նաև մետաղաթերմիայում մի շարք մետաղների ստացման հումք[8]․
Էլեկտրոլիզի եղանակով ցեզիումի քլորիդից ստանում են ցեզիումի հիդրօքսիդ[9]․[էջ 90]․
Ցեզիումի քլորիդը հանդիսանում է մենդելևիում իոնի հետազոտության հիմնական եղանակը[35]։
Ռադիոէլեկտրոնային արդյունաբերության մեջ ցեզիումի քլորիդը օգտագործում են ռադիո- և հեռուստասարքերում՝ վակուումային խողովակներ ստեղծելու համար, ռենտգենֆլուրոռեսցենտային էկրանների արտադրության մեջ, ինչպես նաև ռադիոգրաֆիայում[36]։
CsCl-ի հիմնական օգտագործման ասպարեզը համարվում է ուլտրացենտրիֆուգային սպիտակուցներում գրադիենտային խտության ապահովումը։ Այս մեթոդով ապահովում են հավասարակշռությունը ցենտրիֆուգային սարքերում և ապահովում են միջին մածուցիկություն։ Ցեզիումի քլորիդը մտնում է ԴՆԹ-ի, ՌՆԹ-ի, որոշ սպիտակուցների և նուկլեոտիդների բաղադրության մեջ[37]
Ցեզիումի քլորիդը ունի կիրառման այլ ոլորտներ ևս․
Ցեզիումի քլորիդը մեծ նշանակություն ունի օրգանական սինթեզում, և այն հիմնականում օգտագործում են որպես կատալիզատոր կամ նուկլեոֆիլային հայտանյութ.
Ցեզիումի քլորիդը լայնորեն կիրառվում է անալիտիկ քիմիայում, որպես հայտանյութ։ Նա մտնելով ռեակցիայի մեջ՝ անջատում է նստվածք, որի միջոցով հայտնաբերվում և դասակարգվում են միկրո-քիմիական նյութերը (միկրոկրիստալոսկոպիա)։ Դրա մի քանի օրինակներ բերված են ստորև ներկայացված աղյուսակում[48].
Հայտնաբերվող իոն | Հայտանյութ | Նստվածքի բաղադրություն | Նստվածքի տեսք | Հայտնաբերման սահման, մկգ |
---|---|---|---|---|
AsO33− | KI | Cs2[AsI5] կամ Cs3[AsI6] | կարմիր վեցանկյուններ | 0,01 |
Au3+ | AgCl, HCl | Cs2Ag[AuCl6] | գրեթե սև խաչեր, չորս և վեց թևանի աստղեր | 0,01 |
Au3+ | NH4SCN | Cs[Au(SCN)4] | դեղնա-նարնջագույն ձողներ | 0,4 |
Cu2+ | (CH3COO)2Pb, CH3COOH, KNO2 | սև փոքրիկ խորանարդներ | 0,01 | |
In3+ | - | Cs3[InCl6] | փոքրիկ ութանիստներ | 0,02 |
[IrCl6]3− | - | Cs2[IrCl6] | մուգ կարմիր ութանիստներ | չկա |
Mg2+ | Na2HPO4 | CsMgPO4 • 6H2O | փոքրիկ քառանիստներ | չկա |
Pb2+ | KI | Cs[PbI3] | դեղնականաչավուն ձողիկներ | 0,01 |
Pd2+ | NaBr | Cs2[PdBr4] | դարչնակարմրագույն ձողիկներ և պրիզմաներ | չկա |
[ReCl4]− | - | Cs[ReCl4] | մուգ կարմիր ադամանդներ, բուրգեր | 0,2 |
[ReCl6]2− | - | Cs2[ReCl6] | դեղնականաչավուն ութանիստեր | 0,5 |
ReO4− | - | CsReO4 | բուրգեր | 0,13 |
Rh3+ | KNO2 | Cs3[Rh(NO2)6] | դեղին խորանարդներ | 0,1 |
Ru3+ | - | Cs3[RuCl6] | վարդագույն-կարմիր ձողիկներ, շերտեր | չկա |
[RuCl6]2− | - | Cs2[RuCl6] | կարմրադարչնագույն բյուրեղներ | 0,8 |
Sb3+ | - | Cs2[SbCl5] • nH2O | վեցանկյուններ | 0,16 |
Sb3+ | NaI | Cs[SbI4] կամ Cs2[SbI5] | կարմիր վեցանկյուններ | 0,1 |
Sn4+ | - | Cs2[SnCl6] | շատ մանր ութանիստներ | 0,2 |
TeO33− | HCl | Cs2[TeCl6] | վառ դեղին ութանիստներ | 0,3 |
Tl3+ | NaI | Cs[TlI4] | կարմրանարնջագույն վեցանկյուններ, ուղանկյուններ | 0,06 |
Ցեզիումի քլորիդը կիրառվում է անալիտիկ քիմիայում նաև որակական ռեակցիաների համար[К 9][49].
Հայտնաբերվող իոն | Հայտանյութ | Անալիտիկ որոշում | Հայտնաբերման սահման, մգ/մլ |
---|---|---|---|
Al3+ | K2SO4 | չեզոք պայմաններում, առանց ջերմության՝ անգույն բյուրեղներ | 0,01 |
Ga3+ | KHSO4 | ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում՝ անգույն բյուրեղներ | 0,5 |
Cr3+ | KHSO4 | թույլ թթու միջավայրում՝ թույլ մանուշակագույն բյուրեղներ | 0,06 |
Ցեզիումի քլորիդը ջերմաստիճանային կալորիաչափերի և ջերմաչափերի չափագրման հիմքում է։
Ցեզիումի քլորիդի թերապևտիկ հատկությունները բացահայտվել են 1888 թվականին՝ Իվան Պավլովի և Սերգեյ Բոտկինի կողմից։ Այս միացությունը կիրառում են գերճնշման և անոթասեղմումների դեպքում, ինչպես նաև սիրտ-անոթային անբավարարությունների ժամանակ[50]։
Մի քանի բժշկական թեստեր ցույց են տվել, որ ցեզիումի քլորիդը կարող է բուժել քաղցկեղի մի քանի տարատեսակներ[51][52]։ Սակայն դրա կիրառումը որպես քաղցկեղի բուժման միջոց հանգեցրել է շուրջ հիսուն մարդու մահվան։ American Cancer Society-ի տվյալներով, չկան հավաստի գիտական այն բանի մասին, որ ցեզիումի քլորիդի ավելցուկը մարդկանց մոտ կարող էր առաջացնել ուռուցք[53]։
ԱՄՆ-ում տրվել է արտոնություն, որպեսզի ցեզիումի քլորիդը կիրառվի նյարդային համակարգի բուժման համար։ CsCl-ը կարգավորում է սրտի առիթմիան։ Աշխարհի մի շարք շրջաններում, որտեղ շատ է ցեզիումի աղերի քանակը, այնտեղ կյանքը համեմատաբար երկար է տևում։ Նախնական փորձարարական տվյալներով ցեզիումի քլորիդը և ցեզիումի այլ աղերը օգտակար են դեպրեսիվ խանգարումները բուժելու համար[51]։ Ցեզիումի քլորիդի թերապևտիկ ազդեցությունն այն է, որ նա պաշտպանում է նեյրոնները ապոպտոզից, ակտիվացնում է կասպազ-3-ը և ցածր է պահում կալիումի իոնների քանակը[54]։
137Cs ռադիոակտիվ իզոտոպի ճառագայթման միջոցով ախտորոշվում և բուժվում են մի շարք հիվանդություններ[55]։ Ցեզիումի մեկ այլ իզոտոպ՝ 131Cs կիրառվում է ռադիոթերապիայի մեջ[39], և անմիջապես ախտորոշում է սրտամկանի ինֆարկտը[56][57]։
2013 թվականի հուլիսի 22-ին ցեզիումի քլորիդը գրանցված չի եղել թմրանյութերի մատյանում, այլ գրանցված է եղել Ռուսաստանի Դաշնության դեղերի ցանկում[58]։
Ցեզիումի քլորիդը քիչ թունավոր միացություն է և մարդու համար ունի վտանգավորության ցածր սահման[59]։ Թունավորության ցուցանիշները՝
Ցեզիումի քլորիդի թունավոր ազդեցությունը կայանում է նրանում, որ պակասեցնում է օրգանիզմում կալիումի քանակը, որը հանգեցնում է լուրջ կենսաքիմիական խնդիրների[60]։ Այս միացության փոշին կարող է առաջացնել վերին շնչառական ուղիների գրգռում, շնչառական խանգարումներ և ասթմա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.