From Wikipedia, the free encyclopedia
Ցեստիոսի բուրգ (իտալ.՝ Piramide di Caio Cestio կամ Piramide Cestia), անտիկ բուրգ Իտալիայում, Հռոմում Սան Պաոլո դարբասի և Հռոմի ոչ կաթոլիկական գերեզմանատան մոտ։ Գտնվում է երկու անտիկ ճամփաբաժանների միջև՝ Վիա Օստիենսիսի և մեկ ուրիշ ճանապարհի, դեպի արևմուտք, Տիբեր գետի երկայնքով դեպի Via della Marmorata: Լինելով քաղաքի ամրաշինության մի մաս՝ այն այսօր Հռոմի ամենալավ պահպանված անտիկ կառույցներից մեկն է։
Տեսակ | հնագիտական հուշարձան, Բուրգ, դամբարան, archaeological artifact museum?, Իտալիայի ազգային թանգարան և historical civil building museum? |
---|---|
Երկիր | Իտալիա[1] |
Տեղագրություն | Roma Capitale?[1][2] |
Վայր | Հռոմ |
Հասցե | via del Campo Boario, s.n.c. - Roma[3] և Edificio Raffaele Persichetti 14, 00153 Roma[2]00154[3] և 00153[2] |
Բարձրություն | 36,4 մետր |
Մակերես | 1080 քառակուսի մետր |
Անվանված է | Gaius Cestius Epulo? |
Այցելողներ | 613 մարդ (2020)[2], 2824 մարդ (2019)[4] և 1745 մարդ (2018)[5] |
Կառուցման սկիզբ | մ.թ.ա. 18-րդ դար |
Հիմնադրված է | մոտ մ. թ. ա. 12 |
Կառուցման ավարտ | մ.թ.ա. 12-րդ դար |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[3] |
Բուրգը կառուցվել էր Ք.ա. 18-12-րդ դարերում որպես դամբարան Գայոս Ցեստիոսի համար։ Վերջինս հանդիսանում էր Հռոմում չորս խոշոր քրմական կոլեգիաներից մեկի՝ Էպուլոնների անդամ և իշխան։ Բուրգը պատրաստված է աղյուսից-բետոնից, պատված է ճերմակ մարմարով, կանգնած է տրավերտինե պատվանդանի վրա, հիմքը՝ 100 ոտնաչափ քառակուսի, բարձրությունը՝ 125 ոտնաչափ[6]։ Բուրգի ներսում կա 5.95 մ երկարությամբ, 4.10 մ լայնությամբ և 4.80 մ բարձրությամբ դամբարան։ Կողքին Հռոմի ոչ կաթոլիկական գերեզմանատունն է, որտեղ ամփոփված են Շելլիի, Քիթսի և Բրյուլովի շիրիմները։ Կոթողը հիշեցնում է Մերոեյում նուբիական բուրգերը։ Ենթադրվում է, որ Ցեստիոսը մասնակցել է Ք.ա. 23 թվականին այդ վայրերում տեղի ունեցած հռոմեական մարտերին։ Հեռավոր անցյալում գերեզմանը կնքված է եղել, սակայն դա չի խոչընդոտել կողոպտել այն հետագա տարիներին։ Ավրելիանոսի պատի կառուցման ժամանակ (271-275 թթ.) բուրգն ընդգրկվել է կառույցի մեջ, որպես եռանկյուն բաստիոն։ Ցեստիոսի բուրգը միակը չէր Հռոմում։ Մինչև 16-րդ դարը ավելի մեծ չափսերով կառույցներ պահպանվել են նաև Վատիկանում։ Միջնադարում կարծում էին, որ Ցեստիոսի բուրգում թաղված էր Հռեմոսը, իսկ Վատիկանում՝ Հռոմուլոսը։ Այս մասին մասնավորապես գրել է Ֆրանչեսկո Պետրարկան։ Միայն 1660-ական թվականների պեղումների ժամանակ, որը նախաձեռնվել էր Ալեքսանդր VII Պապի կարգադրությամբ, բացվեց մուտք դեպի բուրգը։ Ֆրեսկոների հետքերը, մարմարե արձանագրությունները վկայեցին նրա կառուցման հանգամանքների մասին։ Ցեստիոսի բուրգը եկար ժամանակ գրավել է Հռոմ այցելած օտարերկրացիներին։ Հատկապես մեծ ճանաչում էին վայելում բուրգի պատկերով նկարներն ու փորագրությունները։ Ամենահայտնի նկարը պատկանում է Պիրանեզիին։ 2015 թվականին, մինչև վերականգնողական աշխատանքների ավարտը, այցելուներին հասանելի չէր մտնել դամբարան։ Հատուկ թույլատվություն ունեին միայն գիտնականները։ 2015 թվականի մայիսից բուրգը բաց է հանրության առաջ յուրաքանչյուր ամսվա ամեն երկրորդ և չորրորդ շաբաթ օրերը։
Բուրգի արևելյան և արևմտյան երեսակներին, որպեսզի տեսանելի լինի երկու կողմից, փորագրված է հետևյալ մակագրությունը՝
C · CESTIVS · L · F · POB · EPULO · PR · TR · PL
VII · VIR · EPOLONVM
Գայոս Ցեստիոսը՝ Լուցիայի որդին, Պոբիլիաների տոհմից, Էպուլոնների Կոլեգիայի անդամ, ազգային տրիբունայի անդամ, Էպուլոնների septemviri:
Բուրգի արևելյան կողմում, ներքևում փորագրված է կառուցելու հանգամանքներին վերաբերող մակագրություն՝
OPVS · APSOLVTVM · EX · TESTAMENTO · DIEBVS · CCCXXX
ARBITRATV
PONTI · P · F · CLA · MELAE · HEREDIS · ET · POTHI · L
Աշխատանքն արվել է ըստ կտակագրի, 330 օրվա ընթացքում, Պոնտա Մել ժառանգի որոշմամբ՝ Կլավդիա տոհմից Պուբլիայի և Պոտուսի որդու։
Մեկ այլ փորագրություն արևելյան կողմում արվել է 1663 թվականին Ալեքսանդր VII Պապի պատվերով՝
INSTAVRATVM · AN · DOMINI · MDCLXIII.
Նշվում է 1660-1662 թթ. պեղումների և վերականգնողական աշխատանքների մասին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.