Սերես
գաճաճ մոլորակ Արեգակնային համակարգում / From Wikipedia, the free encyclopedia
Սերես (1 Ceres) կամ Ցերերա (Խորհրդանիշ։ )[11], գաճաճ մոլորակ Արեգակնային համակարգի աստերոիդների գոտում[12][13][14]։ Սերեսը Երկրին ամենամոտ գաճաճ մոլորակն է, նրա հեռավորությունը Երկրից կազմում է 263 մլն. կմ։
- Այս հոդվածը Սերես գաճաճ մոլորակի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սերես (այլ կիրառումներ)։
Սերես (1 Ceres) | |
---|---|
Սերեսը տեսանելի գույներով, լուսանկարը արված է Հաբլ աստղադիտակի միջոցով | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 1 հունվարի 1801[1] թ. (Ջուզեպպե Պյացցիի կողմից) |
Հեռավորությունը Արեգակից | 413 767 000 կմ; 2,7653 ա. մ.[2] |
Արբանյակներ | չունի |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 381 028 000 կմ; 2,5465 ա. մ.[2] |
Ապոհելին | 446 521 000 կմ; 2,9842 ա. մ.[2] |
Մեծ կիսաառանցք | 413 767 000 կմ; 2,7653 ա. մ.[2] |
Էքսցենտրիսիտետ | 0,07934[2] |
Սիդերիկ պարբերություն | 1680,5 օր (4,60 տարի) |
Ուղեծրային արագություն | 17,882 կմ/վ |
Թեքվածություն | 10,585° (Խավարածրի նկատմամբ), 9.20° (Լապլասի հարթության նկատմամբ)[3] |
Ծագման անկյան երկայնություն | 80,399°[2] |
Պերիկենտրոնի արգումենտ | 2,825°[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Հասարակածային շառավիղ | 487,3 ± 1.8 կմ[4] |
Բևեռային շառավիղ | 454,7 ± 1.6 կմ[4] |
Մակերևույթի մակերես | 2 850 000 կմ² |
Զանգված | (9,43 ± 0,07) × 1020 կգ[5] |
Միջին խտություն | 2,077 ± 0,036 գ/սմ³[4] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | 0,27 մ/վ²[6] |
Հասարակածային պտույտի արագություն | 17,882 կմ/վ |
2-րդ տիեզերական արագություն | 0,51 կմ/վ[6] |
Պտույտի պարբերություն | 0,3781 օր 9,074170 ժ[7][8] |
Առանցքի թեքում | մոտ 3°[4] |
Ալբեդո | 0,090 ± 0,0033 [9] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | ~167 Կ[10] |
Սերեսը հայտնաբերել է իտալացի աստղագետ Ջուզեպպե Պյացցին 1801 հունվարի 1-ին, Պալերմոյի աստղադիտարանում[15]։ Որոշ ժամանակ Սերեսը դիտարկվում էր որպես լիարժեք Արեգակնային համակարգի մոլորակ։ 1802 թվականին նրան դասակարգեցին որպես աստերոիդ[16], և մոլորակ հասկացության վերջին ճշտումների արդյունքում Միջազգային աստղագիտական միության կողմից 2006 թվականի օգոստոսի 24-ին XXVI Գլխավոր վեհաժողովի նիստում այն դասակարգվեց գաճաճ մոլորակների դասին։ Այն անվանվել է հին հռոմեական պտղաբերության աստվածուհու՝ Սերեսի պատվին։
Ունենալով մոտ 950 կմ տրամագիծ, Սերեսը այս պահին հանդիսանում է ամենամեծ և ամենածանր մարմինը աստերոիդների գոտում, իր չափերով գերազանցում է հսկա մոլորակների շատ արբանյակներին, և իր մեջ է ներառում աստերոիդների գոտու ընդհանուր զանգվածի համարյա երրորդ մասը(32 %)[17][18]։ Վերջին դիտարկումները ցույց տվեցին, որ այն ունի գնդաձև ձև, ի տարբերություն փոքր մարմինների մեծամասնության, որոնք ունեն անկանոն ձև ցածր ձգողականության պատճառով[19]։ Հավանաբար, Սերեսի մակերևույթը իրենից ներկայացնում է ջրային սառույցի և տարբեր հիդրատացված միներալների խառնուրդ, այնպիսիք ինչպիսին են կարբոնատները և կավերը[20]։ Սերեսը, ինչպես ենթադրվում է ունի քարից կազմված միջուկ և սառցե մանտիա[4], և նույնիսկ հնարավոր է որ տեղ-տեղ ունի հեղուկ ջրից կազմված օվկիանոսներ մակերևույթի տակ[21]։
Երկրից Սերեսի տեսանելի փայլը տատանվում է 6,7 - 9,3 աստղային մեծության միջակայքում։ Դա քիչ է, որպեսզի դիտել այն անզեն աչքով[22]։ 2007 թվականի սեպտեմբերի 27-ին ՆԱՍԱ-ն արձակեց Dawn ավտոմատ կայանը Վեստայի (2011 - 2012) և Սերեսի (2015) հետազոտությունների համար։