Ցիկլոն B
From Wikipedia, the free encyclopedia
«Ցիկլոն B» (գերմ.՝ Zyklon B), պեստիցիդ, որի պատրաստման հիմքում ցիանական թթուն է։ Այս նյութը ամենաշատը հայտնի դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ նացիստները մահվան ճամբարներում այն կիրառեցին գազի խցիկներում կալանավորների զանգվածային ոչնչացումն իրագործելիս[1][2]։ Այն ցայսօր էլ արտադրվում է չեխական Կոլին քաղաքում և կոչվում է «Uragan D2» (Ուրագան D2)[3][4]: