Ցինխուայի համալսարան
համալսարան Պեկինում, Չինաստան / From Wikipedia, the free encyclopedia
Ցինխուայի համալսարան, չինական համալսարան, գտնվում է Պեկինում, և համարվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ամենահեղինակավոր համալսարաններից մեկը։ Համալսարանը տեղծվել է 1911 թվականին։ Սկզբում այն նախապատրաստական դպրոց էր այն չինացիների համար, ովքեր ցանկանում էին երկրորդ ցիկլ անել ամերիկյան համալսարաններում։ 1925-ին համալսարանը վերաճեց և այժմ այն առաջարկում է քառամյա բակալավրի աստիճան և ավարտական և ասպիրանտուրա (մագիստրոսի և դոկտորի կոչում)։
Ցինխուայի համալսարան | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան, համալսարան, higher education institution directly under Ministry of Education of the People’s Republic of China? և vice-ministerial level university? |
Կարգախոս | 自强不息,厚德载物 |
Հիմնադրված է | մարտի 30, 1911 |
Անվանված է | Tshinghua Park? |
Անդամակցություն | Եվրոպայի ճարտարագիտական համալսարանների միություն, C9 League?, OpenPOWER Foundation[1], ԲՐԻԿՍ համալսարան, ArXiv[2], Double First Class University Plan?, Plan 111?, DataCite?[3] և Association of Pacific Rim Universities?[4] |
Երկիր | Չինաստան |
Տեղագրություն | Պեկին |
Կայք | tsinghua.edu.cn և tsinghua.edu.cn/en/(անգլ.) |
Tsinghua University Վիքիպահեստում |
Համալսարանը դասվում է Չինաստանի լավագույն համալսարանների ցանկին։ Համաշխարհային համալսարանների դասակարգման համաձայն, որը տրամադրվել է 2014 թվականին ՝ անգլիական Թեմզ թերթի առաջատար ուսումնասիրությունների լրացմամբ, համալսարանը աշխարհում զբաղեցնում է 48-րդ հորիզոնականը[5]։
Ցինխուայի շրջանավարտների թվում կան քաղաքական առաջնորդներ, գիտնականներ։ Օրինակ ՝ Սի Ցզինպինը` Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարը։
Համալսարանի նշանաբանն է ՝ «Գործողությունն ավելի կարևոր է, քան բառերը»։ Ցինխուայի համալսարանի խորհրդանիշը կեռասենու ծաղիկն է, քանի որ այն մանուշակագույն և սպիտակ է, որոնք էլ Ցինխուայի խորհրդանշական գույներն են։ Ամեն տարի ապրիլի վերջին կիրակի օրը Ցինխուայի ծննդյան օրն է։ Այս օրը լաբորատորիաները բաց են այցելուների համար. Կազմակերպվում է մեծ սպորտային մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր ուսանողները։ Այդ օրը շատ շրջանավարտներ վերադառնում են՝ նշելու համալսարանի ծննդյան օրը։