Ցնծահալ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ | ||
---|---|---|
Ցնծահալ | ||
Գյուղի համայնապատկեր. 2012թ. | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Դաշկեսանի շրջան | |
Այլ անվանումներ | Զինզաղալ | |
Բնակչություն | 805 մարդ (2010) | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ցնծահալ (նաև՝ Զինզաղալ, ադրբ.՝ Zinzahal), նախկին հայկական գյուղ Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում՝ շրջկենտրոն Քարհատ քաղաքից 14 կմ հարավ-արևելք, Գանձակ ձախակողմյան հարավահայաց ձորալանջին, ծովի մակերևույթից 1400-1480 մ բարձրության վրա[1]:
Պատմություն
Մեզ հասած գրավոր աղբյուրներում Ցնծահալը առաջին անգամ հիշատակվում է Փիլիպպոս կաթողիկոսի կոնդակում[1][2]:
Բնակչություն
Գյուղը 18-րդ դարի երկրորդ կեսին թուրք-թաթարական հարձակումների հետևանքովհայաթափ է եղել: 19-րդ դարի վերջին լքված գյուղատեղիում հաստատվում են սակավաթիվ թուրք անասնապահներ[1]: Հայտնի է, որ 1914 թվականին գյուղում ապրել է 655 բնակիչ[1][3]
Պատմական հուշարձաններ
Գյուղում մինչև 19-րդ դարի վերջերը դեռևս պահպանված էին հայկական առաքելական քարաշեն եկեղեցին ու ընդարձակ հայկական հինավուրց գերեզմանոցը: ԽՍՀՄ տարիներին եկեղեցու տեղում եկեղեցու քարերով կառուցվել է դպրոց: Ներկայումս գերեզմանոցը նույնպես ոչնչացված է[1][2]:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RAA գիտական ուսումնասիրություններ, Գիրք Զ: Հյուսիսային Արցախ, Սամվել Կարապետյան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2004թ. ISBN 5-8080-0566-3 (հայ.), (անգլ.)
- ↑ 2,0 2,1 Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895:
- ↑ “Кавказский календарь на 1915 г.”, Тифлис, 1914, с. 131.
|
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.