From Wikipedia, the free encyclopedia
Ցուկույոմի-նո-Միկոտո (ճապ.՝ ツクヨミノミコト, 月読命), կամ պարզապես Տսուկույոմի (ճապ.՝ ツクヨミ, 月読) կամ Տսուկիյոմի (ճապ.՝ ツキヨミ), ճապոնական դիցաբանության մեջ և Շինտո կրոնում լուսնի աստվածը[2]։
Ցուկույոմի | |
---|---|
Տեսակ | Լուսնի աստված |
Դիցաբանություն | Ճապոնիա |
Սեռ | արական |
Լատինական գրաձև | Tsukuyomi-no-Mikoto |
Երևի համընկնում է | Susanoo? |
Հայր | Իզանագի (Կոձիկի) |
Մայր | Իզանամի (Նիհոն Սյոկի) |
Եղբայր | Սուսանոո |
Քույր | Ամատերասու |
Քույր/Եղբայր | Ամատերասու Օմիկամի[1], Hiruko?[1], Susanoo?[1] և Kagu-tsuchi?[1] |
Tsukuyomi-no-Mikoto Վիքիպահեստում |
«Տսուկույոմի» անունը հին ճապոներեն «tsuku» (ճապ.՝ 月, լուսին, ամիս, ժամանակակից ճապոներենում tsuki) և «yomi» (ճապ.՝ 読み, կարդալ, հաշվել) բառերից է առաջացել[3].[3]: Ըստ մեկ այլ մեկնաբանության նրա անունը տսուկիյո (ճապ.՝ 月夜, «լուսնային գիշեր») և մի (ճապ.՝ 見, նայող, դիտող) բառերի համադրություն է։
Ցուկույոմիի մասին այնքան քիչ բան է հայտնի, որ նույնիսկ նրանց սեռը անհայտ է։ Այնուամենայնիվ, Մանյոշուում (Ճապոնական պոեզիայի ամենահին և հարգված անթոլոգիա) Ցուկույոմի անունը երբեմն թարգմանվում է որպես Ցուկույոմի Օտոկո (ճապ.՝ 月讀壮士, «լուսինը ընթերցող տղամարդ»), նկատի ունենալով, որ նա տղամարդ է[4]։
Ըստ «Կոձիկի» Ցուկույոմին ծնվել է ջրի կաթիլներից, որով Իզանագին լվացել է իր աջ աչքը մեղքերի մաքրման ծիսակատարության ժամանակ[5]։ Նա իր կնոջը՝ Իզանամային հետևելով , հայտնվել էր Յոմիում՝ «Մթության աշխարհում» և նրան հաջողվել էր փրկվել։ Այս պատմության այլընտրանքային տարբերակում Ցուկույոմին ծնվել է մի սպիտակ պղնձից պատրաստած հայելուց, որը Իզանագիի աջ ձեռքին էր։ Ըստ «Նիհոն Սյոկիի» (Ճապոնիայի պատմության երկրորդ ամենահին գիրքը) վարկածի՝ լուսնի աստվածը հայտնվել է ճապոնական կղզիների ձևավորումից անմիջապես հետո և եղել է առաջին կամիներից, որը ծնվել է Իզանագայի և Իզանամայի միության արդյունքում։ Ցուկույոմին «երեք ազննվական երեխաներից» (ճապ.՝ 三貴子, Միհաշիրա-նո-Ուզու-նո-Միկո) մեկն էր, Ամատերասուի (արևի աստվածուհի) և Սուսանոյի (փոթորիկների և ջրային տարերքների աստված) քույրը ։
Մի անգամ Ամատերասուն Ցուկույոմիին ուղարկել էր խնջույքի, որը կազմակերպել էր ուտելիքի աստվածուհի Ուկեմոչին՝ իրեն ներկայացնելու։ Ուկեմոչին կերակուրը իր իսկ բերանից ստեղծեց, ինչը դուր չեկավ Ցուկիյոմիին․ Նա կարծում էր, որ սնունդը պատրաստած էր զզվելի կերպով և այդ իսկ պատճառով նա սպանեց աստվածուհուն[5]։
Շուտով Ամաթերասուն իմացավ, թե ինչ է տեղի ունեցել, և նա այնքան զայրացած էր, որ նա որոշեց այլևս երբեք չտեսնել Ցուկույոմիի դեմքը՝ ընդմիշտ տեղափոխվելով երկնքի մյուս մասը։ Ահա թե ինչու ցերեկն ու գիշերն երբեք միասին չեն լինում։ Սակայն ոմանք ասում են, որ հենց Սուսանոոն է սպանել Ուկեմոչիին[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.