From Wikipedia, the free encyclopedia
Պատրիցիա Լի Սմիթ (անգլ.՝ Patricia Lee Smith, դեկտեմբերի 30, 1946[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս[4] և ԱՄՆ[5]), ամերիկացի երգչուհի և բանաստեղծուհի։ Պաթի Սմիթին ընդունված է կոչել «փանկ ռոքի կնաքամայր»[8], մասամբ ի շնորհիվ նրա «Horses» անդրանիկ ալբոմի, որը կարևոր դեր խաղաց այս ժանրի ձևավորման մեջ։ Փաթի Սմիթի ամենաճանաչված երգը՝«Because the Night»-ը գրվեց Բրյուս Սպրինգսթինի հետ համատեղ և բարձրացավ Billboard Hot 100 շքերթի քսանյակ։ 2005 թվական Սմիթը պարգևատրվեց արվեստների և գրականության ֆրանսիական շքանշանով, իսկ 2007 թվականին նրա անունը մտավ Ռոքնռոլի փառքի սրահ[9]։
Փաթի Սմիթ | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Patricia Lee Smith |
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1946[1][2][3][…] (77 տարեկան) Չիկագո, Իլինոյս[4] կամ ԱՄՆ[5] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ռոք, պրոտո փանկ[6], Պոստ փանկ և արտ ռոք |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, բանաստեղծուհի, վիզուալ արտիստ, իրավապաշտպան, գրող, կիթառահար, երգչուհի, կոմպոզիտոր, երաժիշտ, գծանկարիչ, լուսանկարիչ, performance artist, ստուդիական երաժիշտ, ռոք երգիչ, ռոք երաժիշտ և կինոռեժիսոր |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | կիթառ[6], կլառնետ[6] և վոկալ[6] |
Լեյբլ | Արիստայի Գրառումները և Columbia Records |
Կրթություն | Ռոուեն համալսարան[4] և Deptford Township High School? |
Անդամակցություն | Patti Smith Group? |
Ամուսին | Fred Smith? |
Պարգևներ | |
Կայք | pattismith.net |
Ստորագրություն | |
Patti Smith Վիքիպահեստում |
Պատրիցիա Լի Սմիթը ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 30-ին Չիկագոյում։ 1949 թվականին Սմիթի ծնողները տեղափոխվել էին Ֆինլանդիա, որից հետո՝ 1957 թվականին տեղափոխվեցին Նյու Յորքի հարավում գտնվող Վուդբերի ոչ այդքան մեծ քաղաք[10]։ Մայրը՝ Բավերլին, եղել է ջազային երգչուհի և մատուցողուհի, իսկ հայրը՝ Հրանտը աշխատել է գործարանում։ Ընտանիքում մեծանում էին ևս երեք երեխաներ՝ Լինդան, Թոդդը և Քիմբերլի. Փաթի եղել է ընտանիքի ավագ երեխան։ Չհասկացվելով դպրոցում, նա փրկություն է գտնում Արթուր Ռեմբոյի պոեզիայում, գրքերում, որոնք գրվել են բիթ-սերնդի գրողների կողմից և այնպիսի արվեստագետների երգերում, ինչպիսիք են Ջիմի Հենդրիքսը, The Rolling Stones-ը, The Doors, և, հատկապես, Բոբ Դիլանը։ Ընդունվել էր Հլասսբորոյի պետական քոլեջը, սակայն չպլանավորված հղիության պատճառով ստիպված էր թողնել այն։ Դրանից հետո նա իր երեխային տվել էր որդեգրման, որից հետո աշխատանք է գտել գործարանի հավաքման կոնվեյերում։ Այստեղ նա աշխատել է այնքան գումար, որքան նրան պետք էր, որպեսզի տեղափոխվի Նյու Յորք։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.