From Wikipedia, the free encyclopedia
Փալմ Սփրինգս (անգլ.՝ Palm Springs), քաղաք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ռիվերսայդ շրջանում։ Կոաչելիա հովտի ինը քաղաքներից մեկը։
Բնակավայր | ||
---|---|---|
Փալմ Սփրինգս | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Ռիվերսայդ շրջան | |
Մակերես | 246,3 կմ², 245,984242 կմ² | |
ԲԾՄ | 146 մետր | |
Բնակչություն | ▲44 575 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Ժամային գոտի | UTC-8 | |
Հեռախոսային կոդ | 442, 760 | |
Փոստային դասիչ | 92262–92264, 92262 և 92264 | |
Պաշտոնական կայք | palmspringsca.gov | |
| ||
Ամերիկյան բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալներով քաղաքի ամբողջ մակերեսը կազմում է 246,3 կմ², այդ թվում 244,1 կմ² ցամաք և 2,2 կմ²՝ ջրային տարածություն (0,88 %): Փալմ Սփրինգս տեղակայված է Սան Բերնարդինոյից 89 կմ հեռավորության վրա դեպի արևելք, Լոս Անջելեսից 172 կմ հեռավորության վրա դեպի արևելք, Սան Դիեգոյից 198 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևելք և Ֆինիքսից 431 կմ հեռավորության վրա դեպի արևմուտք (Արիզոնա նահանգ)։
Փալմ Սփրինգսը տեղակայված է Կոաչելիա հովտում և բոլոր կողմերից շրջապատված է լեռներով. Սան Բերնարդինո (հյուսիսում), Սանտա Ռոզա (հարավում), Սան Հասինտո (արևմուտքում) և Լիթլ Սան Բերնարդինո (արևելքում)։ Այսպիսի յուրահատուկ աշխարհագրական դիրքի շնորհիվ Փալմ Սփրինգսին բնորոշ է մեղմ և չոր կլիման. տարվա 354 օրն արևային է։ Տարեկան մեղումների քանակը միջինում 122,7 մմ է[2]։ Միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 23,7 °C: Ցածրագույն ջերմաստիճանն արձանագրվել է 1937 թվականի հունվարի 22-ին և կազմել է −7 °C[3]: Ամենաբարձր ճերմաստիչանը նկատվել է 1995 թվականի հուլիսի 28-ի և 29-ին և կազմել է 51 °C[4]:
Բնակչության 2000 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում հաշվվում էր 42 807 մարդ, 20 516 տնային տնտեսություն և 9457 ընտանիք։ Բնակչության խտությունը այս կերպ կազմել է 175,4 մարդ/կմ²։ Քաղաքի բնակչության ռասսայական կազմը եղել է այսպես. 78,33 %՝ սպիտակամորթներ, 3,93 %` աֆրոամերիկացիներ, 0,94 %` հնդկացիներ, 3,83 %` ասիացիներ, 0,14 %` Խաղաղ օվկիանոսի կղզիների բնակչություն, 9,78 %` այլ ռասսաների ներկայացուցիչներ։ Բնակչության 23,72 %-ը իր ծագումը հաստատել է որպես իսպանացի (լատինոամերիկյան)։
20 516 տնային տնտեսություններից մարդահամարի 16,3 %-ը ունեի երեխա, 34,0 %-ը ամուսնացած զույգեր էին, 8,5 %-ը ղեկավարվում էին այրի մայրերի կողմից և 53,9 %-ը ընտանիքներ չէին համարվում։ Տնային տնտեսությունների 41,6 %-ը կազմվել են միայնակ մարդկանցից։ Մարդկանց միջին քանակությունը տնային տնտեսության մեջ կազմել է 2,05։
Բնակչության տարիքային կազմը. 17,0 %՝ անչափահասներ, 6,1 %` 18-24 տարեկան, 24,2 %՝ 25-44 տարեկան, 26,4 %՝ 45-64 տարեկան և 26,2 %՝ 65 տարեկան և բարձր։ Միջին տարիք՝ 47 տարեկան։ Յուրաքանչյուր 100 կնոջ բաժին է ընկնում 107,8 տղամարդ։ 2000 թվականին տղամարդու միջին տարեկան եկամուտը կազմել է $33 999, կնոջը՝ $27 461: Բնակչության մեկ շնչի միջին եկամուտը կազմել է $25 957: Ընտանիքների մոտ 11,2 %-ը և բնակչության 15,1 %-ը ապրում են ծայրահեղ աղքատության մեջ։
Փալմ Սփրինգսը՝ ըստ այստեղ ապրող միասեռական զույգերի բաժնի, երկրում զբաղեցնում է առաջին տեղերից մեկը. նրանց են պատկանում տնային տնտեսությունների 7,2 %-ը, որը զգալիորեն բարձր է ԱՄՆ միջին ցուցանիշ 1 %-ից[5][6]։ 2017 թվականների ընտրություններից հետո քաղաքային խորհրդի բոլոր տեղերը և քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել են ԼԳԲՏ ներկայացուցիչներ[7]։
Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան տարիներով[8].
1940 | 1950 | 1960 | 1970 | 1980 | 1990 | 2000 | 2010 |
---|---|---|---|---|---|---|---|
3 434 | ↗7 660 | ↗13 468 | ↗20 936 | ↗32 359 | ↗40 181 | ↗42 807 | ↗44 552 |
Քաղաքի տնտեսությունը այսօր հիմնված է հիմնականում տուրիզմի վրա, որը ակտիվորեն աջակցում է տեղական իշխանությունների կողմից։ Քաղաքում տեղի են ունենում բազմաթիվ փառատոններ, կոնֆերանսներ և տարատեսակ միջազգային միջոցառումներ, որոնց մեջ է մտնում Փալմ Սփրինգս միջազգային կինոփառատոնը։
Քաղաքի կենտրոնից դեպի արևելք 3 կմ հեռավորության վրա տեղակայված է Փալմ Սփրինգս միջազգային օդանավակայանը, որը չվերթներ է ընդունում ԱՄՆ-ի և Կանադայի բազմաթիվ խոշոր քաղաքներից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.