Փամբակ, համայնքի կարգավիճակով վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում[2][3]։ Սահմանակցում է Թումանյան, Լերմոնտովո, Ֆիոլետովո, Վանաձոր, Սպիտակ, Գյուլագարակ համայնքների հետ։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փամբակ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Փամբակ համայնք, Երկիր ...
Thumb
Փամբակ համայնք
Thumb
Համայնքի բնակավայրերից մեկի՝ Վահագնի գյուղի համայնապատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿարգավիճակՀամայնք
Մտնում էԼոռու մարզ
Ներառում էՓամբակ, Ազնվաձոր, Անտառամուտ, Արջուտ, Բազում, Գուշար, Դեբետ, Եղեգնուտ, Ժամատուն, Լեռնապատ, Լեռնաջուր, Ծաղկոց, Մարգահովիտ, Ձորագետ, Ձորագյուղ, Վահագնաձոր, Վահագնի, Քարաբերդ գյուղեր
ՎարչկենտրոնՓամբակ գյուղ
ՀամայնքապետՍուրեն Տիգրանի Կոստանդյան[1]
(05․12․2021 թ․-ից)
Thumb
pambak.am
Փակել

Պատմություն

Ներկայում առկա բնակավայրերի կազմով Փամբակ համայնքը ձևավորվել է 2021 թվականին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում[3]։

Կառավարում

Փամբակ համայնքը կազմված է 18 բնակավայրից՝ Ազնվաձոր, Անտառամուտ, Արջուտ, Բազում, Գուշար, Դեբետ, Եղեգնուտ, Ժամատուն, Լեռնապատ, Լեռնաջուր, Ծաղկոց, Մարգահովիտ, Ձորագետ, Ձորագյուղ, Վահագնաձոր, Վահագնի, Քարաբերդ, Փամբակ գյուղերից։ Վերջինը հանդիսանում է համայնքի վարչական կենտրոնը[2][3]։

Համայնքի ավագանի և ղեկավար

Համաձայն ՀՀ տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրել է ավագանի, որը նշանակել է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ 2021 թվականի դեկտեմբերի 12-ի ընտրությունների արդյունքում ընտրվել է Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանին՝ բաղկացած 15 անդամներից, որոնցից 4-ը Բարգավաճ Հայաստան կուսակցությունից, իսկ 11-ը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Համայնքի ղեկավարը Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից Սուրեն Կոստանդյանն է։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.