Փայտ
From Wikipedia, the free encyclopedia
Փայտ, չոր բնափայտ, օգտագործվում է որպես շինանյութ, թղթի արդյունաբերության հումք, վառելանյութ և այլ նպատակներով։ Արվեստում կիրառվում է հնագույն ժամանակներից՝ ճարտարապետության, քանդակագործության մեջ, դեկորատիվ-կիրառական, հատկապես ժողովրդական արվեստում (կահ-կարասու քանդակազարդում, երանգավորում, զարդանախշում, ընդելուզում և այլն, շենքերի ճակատների և ինտերիերի փայտե մասերի քանդակազարդում, հղկված, նախշավոր տախտակներով պատերի երեսապատում և այլն), ինչպես և փայտագրության մեջ, դաջարվեստում՝ տպակաղապարներ պատրաստելիս։