cover image

Փարիզ

քաղաք / From Wikipedia, the free encyclopedia

Փարիզ[2] (ֆր.՝ Paris, Պաղի), Ֆրանսիայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն է։ Այն տեղակայված է Սեն գետի վրա՝ Ֆրանսիայի հյուսիսում՝ Իլ-դը-Ֆրանս երկրամասի սրտում։ Բնակչությունը՝ 2 165 423 մարդ (հունվարի 1, 2019)[1]։ Փարիզն իր արվարձաններով Եվրոպայի ամենախիտ բնակեցված կենտրոններից մեկն է՝ շուրջ 12 միլիոն բնակչությամբ[3]։ Տարածք՝ 105,4 կմ2։ Միջին բարձրություն՝ 33 մ։ Ավելի քան երկու հազարամյակ լինելով կարևորագույն բնակավայր, 12-րդ դարում Փարիզը դարձավ Եվրոպայի առաջատար մշակութային և կրթական կենտրոններից մեկը և խոշորագույն քաղաքը մինչ 18-րդ դարը։ Այսօր Փարիզը բիզնեսի, կրթական, գիտական, մշակութային և քաղաքական աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկն է[4]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փարիզ (այլ կիրառումներ)
Quick facts: Մայրաքաղաք, Երկիր, Մարզ, Ներքին բաժանում, Քաղ...
Մայրաքաղաք
Փարիզ
ֆր.՝ Paris
Դրոշ Զինանշան


Fluctuat nec mergitur
Երկիր Ֆրանսիա
ՄարզԻլ-դը-Ֆրանս (երկրամաս)
Ներքին բաժանում20 շրջան
ՔաղաքապետԲերտրան Դելանոէ
Հիմնադրված էմ.թ.ա. III դ. թ.
Այլ անվանումներfr:Lutèce
Մակերես105,4 կմ²
ԲԾՄ65 մ
Կլիմայի տեսակօվկիանոսային կիսամայրցամաքային
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն2 165 423 մարդ (հունվարի 1, 2019)[1]
Խտություն21 196,44 մարդ/կմ²
Ագլոմերացիա12,161,542
Ազգային կազմ330 000 արտասահմանցի
Կրոնական կազմ80% քրիստոնյա,
75 % կաթոլիկ,
Տեղաբնականունփարիզեցի
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+33 (1)
Փոստային ինդեքսներ75001-75020
Ավտոմոբիլային կոդ75
Պաշտոնական կայքparis.fr(ֆր.)
Փարիզ (Ֆրանսիա)
Close

Փարիզն իր արվարձաններով հանդերձ ներառում է Ֆրանսիայի արդյունաբերության մեկ քառորդը, 2010 թվականին € 572.4 բիլիոն արդյունքով և ՀՆԱ ցուցանիշով աշխարհի քաղաքներից առաջատարն է[5]։ Փարիզը և տարածաշրջանը զբոսաշրջության ցուցանիշով նույնպես աշխարհում առաջինն է։ Փարիզում են տեղակայված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության չորս օբյեկտներ և բազմաթիվ միջազգային կազմակերպություններ[6]։