From Wikipedia, the free encyclopedia
Փարիզ-Օռլի օդանավակայան, սովորաբար անվանվում է պարզապես Օռլի (ֆր.՝ L'aéroport de Paris-Orly, (IATA: ORY, ICAO: LFPO), Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասում տեղակայված միջազգային օդանավակայան, որն սպասարկում է երկրի մայրաքաղաք Փարիզին և ընկած է նրա կենտրոնից 14 կիլոմետր դեպի հարավ։ Հիմնականում ծառայում է երկրի ներսում ուղևորափոխադրումների իրականացմանը, այդուհանդերձ՝ այստեղից թռիչքներ են կատարվում նաև դեպի Եվրոպայի, Միջին Արևելքի, Աֆրիկայի, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների, Կարիբյան երկրների մի շարք քաղաքներ։ Նախքան 1974 թվականին Շառլ դը Գոլի անվան օդանավակայանի բացվելը Օռլին եղել է Փարիզի գլխավոր օդանավակայանը։ Ներկայումս Ֆրանսիայի առավել բանուկ օդանավակայանների շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Շառլ դը Գոլի անվան օդանավակայանին։ 2002 թվականին արձանագրվել են շուրջ 207 հազար թռիչք ու վայրէջք։ 2018 թվականին իրականացվել են 33.120.685 ուղևորների փոխադրումներ։
IATA: none – ԻԿԱՕ: none | |||
---|---|---|---|
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | {{{տեսակ}}} | ||
Օռլին «Տրանսավիա Ֆրանս» ընկերության այսպես կոչված՝ տնային օդանավակայանն է։ Կառավարվում է Groupe ADP խմբի կողմից։ Գործում է Paris Aéroport բրենդի ներքո։ Ինչպես Օռլիի, այնպես էլ Բուրժեի, Շառլ դը Գոլի անվան և Փարիզի մի քանի արվարձաններում գործող փոքր օդանավակայանները ղեկավարվում են Aéroports de Paris ընկերության կողմից։
Օռլի օդանավակայանն զբաղեցնում է 15,3 քառակուսի կիլոմետր տարածք, որը, թռիչքուղիներն ու տերմինալները ներառած, ձգվում է երկու դեպարտամենտների յոթ համայնքների սահմաններով.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.