Փիթեր Աերթս
From Wikipedia, the free encyclopedia
Փիթեր Աերթս (հոկտեմբերի 25, 1970(1970-10-25)[1], Էյնդհովեն, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ), հոլանդացի գերծանր քաշային քիքբռնցքամարտիկ է։ Հայտնի է իր կործանարար ոտքի հարվածներով, որոնց շնորհիվ նա ստացել է «The Dutch Lumberjack» մականունը։ Նա արժանիորեն համարվում է ծանր և գերծանր քաշային կարգում աշխարհի բոլոր ժամանակների լավագույն քիքբռնցքամարտիկներից մեկը Էռնեստո Հուստի, Ռեմի Բոնյասկու, Էնդի Հագի, Միրկո Ֆիլիպովիչի եւ Սեմմի Շիլտի հետ միասին[2][3][4]։
Փիթեր Աերթս | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | քիքբոքսեր, բռնցքամարտիկ, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), դերասան, Thai boxer և Ընդհանուր մենամարտիկ |
Երկիր՝ | Նիդերլանդների Թագավորություն |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 25, 1970(1970-10-25)[1] (53 տարեկան) |
Ծննդավայր՝ | Էյնդհովեն, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ |
192 սանտիմետր | |
Քաշ՝ | 110 կիլոգրամ |
Աերթսը ծնվել է Նիդեռլանդների Էյնդհովեն քաղաքում և սկսել է զբաղվել Մուայ Թայով և քիքբռնցքամարտով տասնչորս տարեկանում։ Նա նվաճել է իր առաջին միջազգային տիտղոսը 1990 թ.-ին տասնինը տարեկանում, երբ հաղթել է Միջազգային քիքբռնցքամարտի ֆեդերացիայի ծանրքաշայինների մրցապայքարում։ Նաև նվաճել է հոլանդական ծանրքաշայինի տիտղոսը, Մուայ Թայի միջազգային ասոցիացիայի ծանրքաշայինի տիտղոսը մինչև Ճապոնիայում K-1 ոճում մրցելը։ Մասնակցել է բոլոր K-1-ի մեծ մրցաշարերի եզրափակիչներին, բացի 2009թ.-ի մրցաշարից, ինչի շնորհիվ արժանացել է «Միստր K-1» մականվանը[5]։