Փիլիպոս I Արաբ
From Wikipedia, the free encyclopedia
Մարկոս Հուլիոս Փիլիպոս (պատմագրության մեջ հայտնի է որպես Փիլիպոս I Արաբ, լատին․՝ Marcus Iulius Philippus, մոտ 204[1], Շահբա, Արաբիա, Հռոմեական կայսրություն - 249[2][1], Վերոնա, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն), Հռոմի կայսր (244-249)։
Փիլիպոս I Արաբ Marcus Iulius Philippus | |
---|---|
Զինվորական կայսր Հռոմեական Կայսրության պրինցեպս | |
Իշխանություն | 244, սեպտեմբեր կամ հոկտեմբեր – 249 |
Ծնվել է՝ | մոտ 204[1] |
Ծննդավայր | Շահբա, Հռոմեական կայսրություն |
Մահացել է՝ | 249[2][1] մարդասպանություն |
Վախճանի վայր | Վերոնա, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն |
Երկիր | Հին Հռոմ |
Ազգություն | հռոմեացի |
Նախորդ | Գորդիանոս lll |
Ավագ որդի | Փիլիպոս II Կրտսեր |
Հաջորդող | Դեցիոս Տրայանոս |
քաղաքական գործիչ | |
Հայր | Julius Marinus? |
Երեխաներ | Philippus II? |
Հավատք | Կին հռոմեական կրոն |
Ծագում է Հռոմեական Արաբիա նահանգից։ Գորդիանոս III-ի կառավարման տարիներին նշանակվել է պրետորական պրեֆեկտ։ Հետագայում Փիլիպոս Արաբը մասնակցել է Գորդիանոսի սպանությանը և դարձել կայսր։ Նա իր իշխանությունը սկսել է Սասանյան Պարսկաստանի հետ խաղաղություն հաստատելով և մեծ հռչակ ձեռք բերել Հռոմեական սենատում։ 248 թվականի ապրիլին Փիլիպոսը անցկացրել է Հռոմի հիմնադրման հազարամյակին նվիրված տոնակատարությունը։ Նույն տարվա ամռանը գոթերը ներխուժել են Հռոմեական կայսրության դանուբյան գավառներ։ Դրանից հետո նրանք հայտնվել են նաև Բալկաններում և Փոքր Ասիայում։
Առաջացած խնդիրները լուծելու համար Փիլիպոսը նշանակել է ականավոր զորահրամանատար Դեցիոս Տրայանոսին Դանուբյան լեգեոնների հրամանատար, սակայն այդ քայլը հանգեցրել է նրան, որ վերջինս հռչակել է իրեն Հռոմի կայսր, քանի որ Փիլիպոս I Արաբը զոհվել էր Վերոնայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում[3]։