From Wikipedia, the free encyclopedia
Աճող փոթորիկ (անգլ.՝ Rising Storm), «Զինվոր կատուներ» (անգլ.՝ Warriors cats) շարքի առաջին ցիկլի չորրորդ գիրքը։ Հեղինակներ՝ Քեյթ Քերի և Չերիտ Բոլդրի, հրատարակվել է Էրին Հանթեր ծածկանունով[1]։ Սյուժեում շարունակվում է կատուների չորս ցեղերի պատմությունը։
Աճող փոթորիկ անգլ.՝ Rising Storm | |
---|---|
Հեղինակ | Էրին Հանթեր |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | մանկական գրականություն և ֆանտաստիկ վեպ |
Բնօրինակ լեզու | բրիտանական անգլերեն |
Շարք | Warriors: The Prophecies Begin? և Զինվոր կատուներ |
Նախորդ | Գաղտնիքների անտառը |
Հաջորդ | Վտանգավոր արահետ |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | հունվարի 6, 2004 |
«Աճող փոթորիկի» գործողությունները, ինչպես նախորդ երեք գրքերի իրադարձությունները, տեղի են ունենում անտառում, որտեղ ապրում են վայրի կատուների չորս ցեղեր։ Հրասիրտը (անգլ.՝ Fireheart ) դառնում է Ահեղ կատուների նոր առաջնորդը։ Գրքում նա և այլ կատուներ ստիպված են փրկվել հրդեհից, որը տարածվել էր ամբողջ անտառով։
Գրքում նկարագրված անտառը գտնվում է Անգլիայի Նյու-Ֆորեստ շրջանում[2]։ Բացի այդ, անտառային աշխարհի որոշ մտացածին վայրեր վերցված են իրական աշխարհից, ինչպես օրինակ Լոխ Լոմոնդը և Շոտլանդական լեռնաշխարհը[3][4]։
Գիրքը հաստ կազմով լույս է տեսել 2004 թվականի հունվարի 6-ին[5], բարակ կազմով՝ 2005 թվականի փետրվարի 15-ին[6], իսկ էլեկտրոնային տարբերակով՝ 2007 թվականի սեպտեմբերի 4-ին[7]։ Մեծ Բրիտանիայում գիրքը հրատարակվել է 2006 թվականի հոկտեմբերի 2-ին[8]։ Գիքը թագմանվել է գերմաներեն[9][10], ճապոներեն, ֆրանսերեն, կորեերեն և ռուսերեն։ Չինարեն տարբերակը լույս է տեսել 2008 թվականի նոյեմբերի 30-ին և ներառում է իր մեջ քարտերի հավաքածու (անգլ. Trading card)[11]։
Գրքի հիմնական թեման ուժն է, ինչպես նաև բռնությունը և մահը[12]։ Գրքի սյուժեում կարելի է հետևել Հրասիրտի հասունանալուն և սեփական վախերի ու անինքնավստահության դեմ պայքարին[13]։
Գիրքը արժանացավ բավականին լավ գնահատականների և քննադատության։ Booklist-ը գիրքը համարել է հաջողված և նշել է հասունանալու թեմայի զարգացումը[13]։ VOYA-ում մատնացույց է արվում ժպիտի և հումորի պակասը[12]։ BookLoons-ը նշել է վեպի հաջող ավարտի մասին, որը դարձավ «գյուտ»[14]։ Horn Book Review-ն միաժամանակ տվեց գրքի 4-5-րդ մասերի գրախոսությունը, որտեղ նշված է, որ գրքերում շարունակվում է հերոսների բնավորությունների բարդ զարգացումը[13]։ Children's Literature ամսագիրն այնքան էլ դրական չգնահատատեց՝ նշելով սյուժեի բարդությունը[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.