From Wikipedia, the free encyclopedia
Փոլ Գրեմ (անգլ.՝ Paul Graham, նոյեմբերի 13, 1964[1], Weymouth, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][3]), ամերիկացի ձեռնարկատեր, ուրվագծագիր, ծրագրավորող, Lisp ծրագրավորման լեզվի կիրառման հայտնի կողմնակից և քարոզիչ։ Ի թիվս այլ բաների՝ ստեղծել է Լիսպի բարբառը, որն անվանվել է Arc։ Ծրագրավորման մի շարք գրքերի հեղինակ։
Փոլ Գրեմ անգլ.՝ Paul Graham | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 13, 1964[1] (59 տարեկան) |
Ծննդավայր | Weymouth, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][3] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Կոռնելի համալսարան, Ռոդ Այլենդի դիզայնի դպրոց, Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիա, Հարվարդի ճարտարագիտության և կիրառական գիտությունների դպրոց և Gateway High School? |
Երկեր | Hackers & Painters?, On Lisp?, Arc?, Hacker News? և Y Combinator? |
Մասնագիտություն | ծրագրավորող, վենչուրային կապիտալիստ, ակնարկագիր, գրող, լրագրող և համակարգչային գիտնական |
Աշխատավայր | Interleaf? և Yahoo |
Ամուսին | Jessica Livingston? |
Կայք | paulgraham.com |
Paul Graham (programmer) Վիքիպահեստում |
Գրեմը Կոռնելի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան, իսկ 1988-1990 թվականներին Հարվարդի կիրառական գիտությունների բնագավառում՝ մագիստրոսի և փիլիսոփայության դոկտորի աստիճան («ինֆորմատիկա» մասնագիտացում), Ֆլորենցիայի Rhode Island School of Design-ում և Accademia di Belle-ում սովորել է նկարչություն[4]։
2008 թվականին Գրեմ Պոլը ամուսնացել է Ջեսիկա Լիվիգսթոնի հետ[5][6]։
1995 թվականին Գրեմը և Ռոբերտ Մորիսը հիմնադրել են առաջին Viaweb-ը՝ առաջին application service provider (ASP)-ը։ Viaweb-ը ծրագրային ապահովում է, որը գրված է Common Lisp-ում և թույլ է տալիս օգտվողներին ստեղծել իրենց սեփական առցանց խանութները։ 1998 թվականի ամռանը Viaweb-ը Yahoo-ին է վաճառվել Yahoo-ի 455, 000 բաժնետոմսերի դիմաց, որոնք գնահատվել են 49,6 մլն դոլար[7]։ Yahoo-ն այս ապրանքը անվանել է Yahoo Store։
«On Lisp», «ANSI Common Lisp» և« Hackers & Painters »գրքերի հեղինակն է։ Առաջին երկու գրքերը նվիրված են Lisp ծրագրավորման լեզվին։ Դրանով հանդերձ՝ On Lisp-ը կենտրոնանում է մակրոների և այլ հատուկ Lisp հատկությունների վրա` ցույց տալով, թե ինչպես դրանց օգտագործումը կարող է փոխել որոշ խնդիրների լուծման մոտեցումը։ «ANSI Common Lisp»-ը Լիսպ դասագիրք է ծրագրավորողների համար, որը ներառում է լեզվի բոլոր հիմնական հասկացությունների հետևողական բացատրությունը և «ANSI Common Lisp» ստանդարտի բավականին ամբողջական նկարագրությունը։ Երրորդ գիրքն իրենից ներկայացնում է անմիջականորեն իրար հետ կապ չունեցող էսսեների հավաքածու, որտեղ քննարկվում են ծրագրավորման հետ կապված տարբեր հարցեր (վեբ-հավելվածների ճիշտ դիզայն, լեզուների ընտրություն, սպամից պաշտպանվելու խնդիր, ինտերնետ-սթարթափների տնտեսական հարցեր և այլն)։
Viaweb-ի վաճառքից հետո Գրեմը սկսել է ակնարկներ գրել իր paulgraham.com կայքի համար։ Դրանք տատանվում են «միջակությունը հաղթահարելուց» (անգլ.՝ Beating the Averages)[8], որում «Լիսպը» համեմատվում է այլ ծրագրավորման լեզուների հետ, մինչ ավագ դասարաններում ներդերի (անգլ.՝ Why Nerds are Unpopular) կյանքի թեմայի մասին մտորաումները[9]։ Նրա ակնարկների հավաքածուն հրատարակվել է վերը նշված «Hackers & Painters» գրքի տեսքով՝ O’Reilly հրատարակչության կողմից։
Գրեմը, այսպես կոչված, «Բլաբի պարադոքսի» («Blub paradox») հեղինակն է, որի հղումները հաճախ հանդիպում են թեմատիկ ռեսուրսների վրա, որոնք նվիրված են նոր և սահմանափակ ճանաչում ունեցող լեզուների և ծրագրավորման մեխանիզմների քննարկմանը։ «Բլաբի պարադոքսը» նկարագրված է «Նվաճելով միջակությունը» ակնարկում։ Նրա էությունը կայանում է նրանում, որ ծրագրավորողը, որը գիտի որոշակի լեզու («Բլաբ»), «մտածում է Բլաբի մասին», որն էլ Բլաբի միջոցով արտահայտում է ցանկացած խնդրի լուծում, իսկ ավելի հզոր լեզվով առկա լրացուցիչ միջոցները նրա աչքերում ոչինչ չարժեն, քանի որ նա չի կարողանում դրանք կիրառել։ Միայն այն ժամանակ, երբ ծրագրավորողը ինչ-որ արտաքին կամ լրացուցիչ պատճառներով կուսումնասիրի ավելի հզոր լեզու, նա հնարավորություն կստանա «վերևից ներքև» Բլաբին նայել և տեսնել դրա սահմանափակությունը։ Այսպիսով, Բլաբի սահմանափակությունն ինքնին չի կարող խթան հանդիսանալ ավելի հզոր լեզու սովորելու համար, քանի որ այդ սահմանափակությունը գիտակցելու համար անհրաժեշտ է արդեն իմանալ նման լեզու։ Գրեմը դրանով բացատրում է, որ ծրագրավորողները սովորաբար չեն ցանկանում ուսումնասիրել ավելի արդյունավետ ծրագրավորման գործիքներ, քան նրանք, որոնք արդեն տիրապետում են (մասնավորապես, պոպուլյար Լիսպին)։
Առաջին անգամ նկարագրվել է 2008 թվականին «Ինչպես ճիշտ առարկել» («How to disagree» ) էսսեում[10]։ Հնարավոր փաստարկը ներկայացված է 7 մակարդակ ունեցեղ հիերարխիայի տեսքով՝ փաստարկների ուժը բարձրացնելու համար։ Հեղինակը նկատում է, որ «եթե հիերարխիայով դեպի վեր շարժվելը նվազեցնի բանավեճի լարվածությունը, ապա դա օգուտ կբերի մասնակիցների մեծամասնությանը»|«If moving up the disagreement hierarchy makes people less mean, that will make most of them happier»։
2005 թվականին Harvard Computer Society-ում ելույթ ունենալուց հետո, որն ավելի ուշ հրապարակվել էր «Ինչպես սկսել սթարթափը» (անգլ.՝ „How to Start a Startup“)[11] ակնարկի տեսքով, Գրեմը Թրևոր Բլեքվելի, Ջեսիկա Լիվինգսթոնի և Ռոբերտ Մորիսի հետ հիմնադրել են Y Combinator ընկերությունը, որպեսզի սթարթափերը (որոնք հատկապես հիմնվել են շատ երիտասարդների կողմից և կենտրոնացած են նոր ծրագրային տեխնոլոգիաների ստեղծման վրա), ապահովեն գումարով նրանց ճանապարհի հենց սկզբից։ Y Combinator-ը երկարատև ներդրումներ է ունեցել բազմաթիվ սթարթափներում, այդ թվում՝ reddit, Dropbox, Airbnb, Justin.tv, loopt, Heroku և Xobni[12]:
BusinessWeek ամսագիրը Փոլ Գրեմին ներառել է 2008 թվականին ցանցում 25 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում (անգլ.՝ The 25 Most Influential People on the Web))[13]։
Փոլ Գրեմիի և Y Combinator ընկերության հաջող նախագծերից մեկը դարձել է Hacker News սոցիալական-լրատվական կայքի ստեղծումը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.