Փոլ Էրլիխ
From Wikipedia, the free encyclopedia
Փոլ Էրլիխ (անգլ.՝ Paul Ralph Ehrlich, մայիսի 29, 1932(1932-05-29)[1][2][3], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի կենսաբան։ Պրոֆեսոր Սթենֆորդի համալսարանում, որտեղ նա աշխատել է 1959 թվականին, 1985 թվականին եղել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ նաև Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (2012)։ Կրթությամբ միջատաբան է, բուսաբան Պիտեր Ռավենի հետ համահեղինակությամբ առաջարկել է ծաղկավոր բույսերի հետ թիթեռների համատեղ զարգացման մի մոդել, որը շատ տարածված է գիտական շրջանակներում[7]։ Նաև հայտնի բնապահպան և դեմոգրաֆ է։ Առավել հայտնի է բնակչության աճի ռիսկերի և սահմանափակ ռեսուրսների վերաբերյալ իր նախազգուշացումներով։ Էրլիխը առավել հայտնի է դարձել 1968 թվականին «Պոպուլիացիոն ռումբ» գրքի լույս ընծայումից հետո[8]։ Այդ կանխատեսումների մեծ մասը չեն իրականացել, մասնավորապես` դանդաղել է բնակչության աճը, և ի հայտ են եկել սննդամթերքի արտադրության նոր տեխնոլոգիաներ։ Այնուամենայնիվ, Էրլիխը հավատարիմ է իր հիմնական թեզիսին այն մասին, որ մարդկային պոպուլացիան չափազանց մեծ է և ուղղակի սպառնալիք է ինչպես մարդկության, այնպես էլ մոլորակի շրջակա միջավայրի գոյատևման համար։ 2011 թվականին, այն բանից հետո, երբ աշխարհի բնակչությունը գերազանցել է յոթ միլիարդը, Էրլիխը նշել է, որ հաջորդ երկու միլիարդը ավելի շատ վնաս կհասցնի շրջակա միջավայրին, քանի որ մենք ստիպված ենք օգտագործել ռեսուրսների արդյունահանման մեթոդներ, որոնք ավելի ու ավելի շատ են վնաս պատճառում[9]։
Փոլ Էրլիխ անգլ.՝ Paul Ralph Ehrlich | |
---|---|
Ծնվել է | մայիսի 29, 1932(1932-05-29)[1][2][3] (91 տարեկան) |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | Neo-Malthusianism? |
Կրթություն | Կանզասի համալսարան, Փենսիլվանիայի համալսարան, Կանզաս նահանգի համալսարան և Columbia High School? |
Երկեր | The Population Bomb? |
Մասնագիտություն | ժողովրդագիր, կենսաբան, համալսարանի դասախոս և բնապահպան |
Աշխատավայր | Սթենֆորդի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա |
Կայք | profiles.stanford.edu/paul-ehrlich |
Paul R. Ehrlich Վիքիպահեստում |