Փորկիս
From Wikipedia, the free encyclopedia
Փորկիս, ծովային աստվածություն, Պոնտոսի և Գեայի որդին, Ներևսի, Թավմասի, Եվրիբիայի, Կետոյի եղբայրը (նաև վերջինիս ամուսինը), Գրայաների, Գորգոնների, Լադոն դրակոնի, հեսպերուհիների հայրը։ Հոմերոսի մոտ Փորկիսը, Պոլիփեմոսի մոր՝ նիմփա Թոոսայի հայրն է։ Փորկիսի և Հեկատեի միությունից ծնվել է Սկիլան[1]։