Քաաբա
From Wikipedia, the free encyclopedia
Քաաբայի տաճար (արաբ․՝ الكعبة), խորանարդաձև կառույց Մեքքայի կենտրոնում[2], մուսուլմանների գլխավոր սրբավայրը[3]։ Վաղ ժամանակներից սկսած ողջ աշխարհի մուսուլմանները աղոթելիս ուղղվում են դեպի Քաաբա։ Ըստ մուսուլմանների՝ Քաաբան Ալլահի առաջին տունն է, որ խորհրդանշում է մուսուլմանների միասնությունը և մուսուլմանները դեպի Մեքքա են ուղղում իրենց սրտերն ու մարմինները։ Քաաբան մուսուլմանները կոչում են ալ-բեյթ ալ հարամ ( المسجد الحرام ), որ թարգմանաբար նշանակում է Սուրբ տուն։ Մեկ այլ անուանում ևս ունի Բեյթուլ Ալլահ՝ Աստծու տուն։ Ինչ վերաբերում է Քաաբա բառին, այն արաբերէն է և թարգմանաբար նշանակում է ուղղանկիւն (الكعب )։
Քաաբա الكعبة | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | սրբատեղի |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Վատիկան |
Կազմված է | kiswah?, Սև քար, Kaaba door? և corners of the Kaaba? |
Երկարություն | 11,68 մետր[1], 9,9 մետր[1], 12,04 մետր[1] և 10,18 մետր[1] |
Բարձրություն | 12,95 մետր[1] |
Մակերես | 119 քառակուսի մետր |
Kaaba Վիքիպահեստում |
Ի սկզբանե եղել է հեթանոսական տաճար, որտեղ եղել են արաբական տարբեր կուռքեր։ Մուհամմադ մարգարեի՝ Մեքքայից Մադինա (Յասրիբ) փախուստի ժամանակ՝ 622 թվականից, մուսուլմաններն աղոթելիս ուղղվում էին Երուսաղեմ, իսկ Մեքքայի ազատագրումից հետո՝ Քաաբա։