From Wikipedia, the free encyclopedia
Քաղաքացիական մահ (լատին․՝ civiliter mortuus)[1], քրեական հանցանքի կամ այլ հանգամանքների արդյունքում դատարանի վճռի հիման վրա քաղաքացուն օբյեկտիվ իրավունքի նորմերով ճանաչված սուբյեկտի ունակությունից՝ գործունակությունից զրկելու ընթացակարգը։ Քաղաքացիական մահվան ինստիտուտն առաջին անգամ ի հայտ է եկել հռոմեական մասնավոր իրավունքում և պահպանվել մի շարք եվրոպական պետությունների ազգային օրենսդրություններում։
Հռոմեական իրավունքի համաձայն՝ «capitis deminutio maxima»-ն (լատիներենից բառացի թարգմանությամբ՝ իրավաբանական կարողությունների նվազում) մի գործընթաց է, որի արդյունքում քաղաքացին զրկվում է բոլոր իրավունքներից[2]։ Ի սկզբանե այս ինստիտուտը կիրառվել է պատերազմների ժամանակ գերեվարված թշնամական ժողովուրդների և ստրուկների նկատմամբ։ Ժամանակի ընթացքում ի հայտ են եկել այլ հիմքեր, որի արդյունքում քաղաքացիական մահը տարածվել է նաև հասարակության այլ շրջանակներ՝ մինչև պարտատերեր և անգործունակներ։
Միջնադարում քաղաքացիական մահվան անալոգը արգելքն էր։ Կանխամտածված կամ ոչ դիտավորյալ սպանությունը կամ այլ հանցավոր գործողությունը, որը կատարվել է օրենքի խախտման նախադեպով, պատժվել է, սակայն որոշ պարագաներում այն որակվել է որպես օգտակար և Աստծուն հաճելի՝ քաղաքացուն ազատելով ազատազրկումից կամ այլ պատժամիջոցից։
Ռուսական իրականության և օրենսդրական պատմության մեջ քաղաքացիական մահվան նախադեպերը հայտնի են եղել որպես կողոպուտի արդիական կարգավորման առարկա[3]։ Պետրոս I-ի ընդունած զինվորական կանոնները նախատեսել են այնպիսի պատժամիջոցներ, որոնց անարգել իրականացումը հանգեցնում է քաղաքացիական մահվան անալոգին։ Պատճառահետևանքային կապի արդյունքում քաղաքացիական մահը խորհրդային ժամանակաշրջաններում հանգեցրել է մարդու ազատ տեղաշարժման իրավունքի կոպիտ սահմանափակմանը՝ աքսորի կարգավիճակով։ Վերջինս օրենսդրական կարգավորման հիման վրա կոչված էր սահմանափակելու մարդու որոշակի իրավունքներն ու հիմնարար ազատությունները։ 1766 թվականին Ռուսական կայսրությունում ընդունվել է նոր սահմանադրություն, որը մեղմացրել է «Քաղաքացիական մահվան դատապարտելու մասին» քրեասահմանադրական օրենքի իրավակիրառությունը։
Շարունակականության առումով քաղաքացիական մահվան ինստիտուտը ամենաերկարը պահպանվել է Ֆրանսիայում։ Հակաիրավական և ոչ կառուցողական այս օրենքը Ֆրանսիայում արգելվել է միայն 1854 թվականին՝ ազգային օրենսդրության ժողովրդականացման և արդիականացման գործընթացների արդյունքում։ Այդ տարում տվյալ հոդվածով դատապարտված քաղաքացիներն արժանանում են համաներման, և դատարանի վճիռը բեկանվելով հայտարարվում է առ ոչինչ։ Հարկ է նշել, որ չնայած այն հանգամանքին, որ քաղաքացիական մահվան ինստիտուտը Ֆրանսիայի իրավական համակարգից հեռացվել է, այնուամենայնիվ, Նապոլեոն Բոնապարտի կառավարությունը բովանդակել է վերջինիս մասնավոր դեպքերը Ֆրանսիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 617-րդ հոդվածում։ Վերջինս չէր նախատեսում քաղաքացիական մահվան դատապարտվելու ընթացակարգը, սակայն նշում էր, որ հատուկ դեպքերում քաղաքացին կարող է զրկվել «բնական և քաղաքացիական իրավունքներից»։ Վերջինիս բովանդակության փոփոխված և մեղմացված տարբերակը մինչ օրս պահպանվում է Ֆրանսիայի Հանրապետության սահմանադրական օրենքներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.