Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն
Քաղաքական կուսակցություն / From Wikipedia, the free encyclopedia
Քաղաքացիական պայմանագիր, իշխող քաղաքական կուսակցություն Հայաստանում։ Բացարձակ մեծամասնություն է եղել Հայաստանի 7-րդ գումարման և 8-րդ գումարման Ազգային ժողովներում[3]։ Հայաստանի միակ քաղաքական ուժը, որի ղեկավարման տարիներին Հայաստանը պարտություն է կրել հայ-ադրբեջանական պատերազմում և Արցախի զգալի տարածքների հանձնման համաձայնագիր է ստորագրվել[4][5]։ Կուսակցության Վարչության նախագահն է Նիկոլ Փաշինյանը, փոխնախագահներ՝ Վահագն Ալեքսանյան և Գևորգ Պապոյան։
Արագ փաստեր Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն (անգլ.՝ Civil Contract Party) Քաղաքացիական պայմանագիր, Տեսակ ...
Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն
(անգլ.՝ Civil Contract Party) Քաղաքացիական պայմանագիր | |
---|---|
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության տարբերանշան | |
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Նիկոլ Փաշինյան |
Հիմնադիր | Նիկոլ Փաշինյան |
Հիմնադրված | մայիսի 30, 2015[1] |
Գաղափարախոսություն | Ազատականություն Ռեֆորմիզմ Պոպուլիզմ[2] |
Քաղաքական հայացք | ցենտրիզմ |
Շտաբ | Սայաթ-Նովա 40 |
Հայաստանի Ազգային ժողով | 4 / 105 53 / 132 71 / 107 |
Երևանի ավագանի | 24 / 65 |
Համայնքների ավագանիներ | 697 / 1421 |
Կայք | civilcontract.am |
Civil Contract Party Վիքիպահեստում |
Փակել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարման տարիներին Հայաստանը Ժողովրդավարության ինդեքսում 167 երկրի ու տարածքի ցանկում զբաղեցրել 82-րդ տեղը[6]։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրներից Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսից զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը[7]։