Քաղաքացի Քեյնը (անգլերեն Citizen Kane), 1941 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ-կենսագրություն, որն արդեն մի քանի տասնամյակ պրոֆեսիոնալ կինոգործիչների շրջանում անցկացված շատ հարցումների արդյունքում ճանաչվում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմ։ Այն Օրսոն Ուելսի առաջին լիամետրաժ ֆիլմն է, որտեղ նա խաղացել է գլխավոր դերում։
Արագ փաստեր Երկիր, Ժանր ...
|
---|
|
Երկիր | ԱՄՆ[2] |
---|
Ժանր | դրամա[3][4], Գեղարվեստական ֆիլմ, ֆլեշբեք ֆիլմ, կենսագրական ֆիլմ և միստիկ ֆիլմ[5] |
---|
Թվական | մայիսի 1, 1941[1], հուլիսի 3, 1946[1] և 1941 |
---|
Լեզու | անգլերեն[2] |
---|
Ռեժիսոր | Օրսոն Ուելս[3][4][6][…] |
---|
Պրոդյուսեր | Օրսոն Ուելս և George Schaefer? |
---|
Սցենարի հեղինակ | Օրսոն Ուելս, Հերման Մանկևիչ և Ջոն Հաուսմեն[7] |
---|
Դերակատարներ | Օրսոն Ուելս[4][6][8][…], Ջոզեֆ Քոթեն[4][6][8][…], Ռութ Ուորիք[4][6][8][…], Էվերեթ Սլոուն[4][6][8][…], William Alland?[4][6][8][…], Փոլ Ստյուարտ[4][6][8][…], Ջորջ Քուլուրիս[4][6][8][…], Dorothy Comingore?[4][6][8][…], Ագնես Մուրհեդ[4][6][8][…], Ռեյ Կոլինզ[4][6][8][…], Ֆորտունիո Բոնանովա[6][8][9][…], Էրսքին Սենֆորդ[4][6][8][…], Gus Schilling?[6][8][9][…], Ալան Լեդ[4][8], Չառլզ Բենեթ[6][8], Ջինո Կոռադո[8], Հարրի Շենոն[6][8][9][…], Sonny Bupp?[8][9], Walter Sande?[8], Ֆիլիպ վան Զանդտ, Roland Winters?, Georgia Backus?, Buddy Swan? և Գրեգ Թոլանդ |
---|
Օպերատոր | Գրեգ Թոլանդ |
---|
Երաժշտություն | Բերնարդ Հերման |
---|
Մոնտաժ | Ռոբերտ Ուայզ |
---|
Պատմվածքի վայր | Նյու Յորք և Ֆլորիդա[10] |
---|
Նկարահանման վայր | Սան Դիեգո[11] և Մալիբու[11] |
---|
Կինոընկերություն | RKO Pictures |
---|
Տևողություն | 119 րոպե |
---|
Բյուջե | 839 727 $ |
---|
Պաշտոնական կայքէջ |
Citizen Kane Վիքիպահեստում |
Փակել
Ֆիլմը պատմում է մեդիամագնատ Չառլզ Ֆոսթեր Քեյնի կյանքի պատմությունը, ում համար որպես նախատիպ ծառայել է ամերիկացի մեդիամագնատ, լրագրող Ուիլյամ Ռենդոլֆ Հերստը։ Ֆիլմն ամբողջապես կազմված է ֆլեշբեքերից, որտեղ գործողությունները ծավալվում են մի լրագրողի հետաքննության ֆոնին, ով առաջադրանք էր ստացել պարզել Քեյնի մահվանից առաջ նրա արտասանած վերջին «վարդի կոկոն» (անգլերեն «rosebud») բառերի պատմությունը։